07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Հ. Պարոնյանի անվան թատրոնը կնշի իր հիմնադրման 75-ամյակը

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը` 2016 թվականին կնշի իր հիմնադրման 75-ամյակը, տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը: Ամբողջ տարվա ընթացքում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ` նվիրված թատրոնի երախտավորներին : Ս. թ. մարտի 20-ին, ժամը 19:00-ին, հոբելյանական ծրագրի շրջանակում, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կներկայացվի Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան» երկու […]

Գրիգորի մեծագույն երազանքը Հայաստանում հաստատվելն է

29-ամյա լիբանանահայ Գրիգոր Տարագճյանը ապրում ու ստեղծագործում է Լիբանանում։ Ասում է՝ երազում է վերջնականապես հաստատվել Հայաստանում։ Henaran.am-ի հետ զրույցում Գրիգորը պատմեց, որ արդեն երկու անգամ եղել է Հայաստանում։ «Առաջին անգամ Հայաստան եկա 2014-ին։ Այդ ժամանակ Հայաստանում մնացի ընդամենը 4 օր՝ ֆինանսական խնդիրների պատճառով, թե չէ՝ կուզեի ավելի շատ մնալ։ Մի անգամ էլ 2015-ին եկա Հայաստան։ Այդ […]

Անհատույց բնակարաններ` կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին եւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին

Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր-վավերագրող,  սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ  Փելեշյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան օտարելու մասին որոշմանը: Մեկ այլ որոշմամբ Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել […]

Ծաղկազարդի տոնը` մանուկների օրհնության օր

Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը տոնախմբելու է մարտի 20-ին: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Տոնի կապակցությամբ այս տարի նույնպես հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ արարողություն: Մայր Աթոռ Սուրբ […]

Ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Քաղաքը և միջավայրը» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում: Հարմարավետ, կանաչ և նորարարական մոտեցումներով «խելացի» քաղաքի ձևաչափը ներկայացնող ցուցադրությունում  ներառվել է Լիոնի, Նիցայի, Մարսելի և Փարիզի 16 լուսանկար: Ցուցադրվել է նաև Երևանը 3D ձևաչափով ներկայացվող «Լոկատոր» […]

Մահացել է դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլեն Չարչօղլյանը

Կյանքի 82-րդ տարում  իր մահկանացուն է կնքել դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գորժիչ Վիլեն Վարդգեսի Չարչօղլյանը: Վ. Չարչօղլյանը, 1958 թվականին ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, աշխատանքի է անցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր: 1982 թվականից մինչ օրս Վ. Չարչօղլյանը նույն թատրոնում աշխատել է որպես դիրիժոր: Մեծանուն դիրիժորը տարիներ […]

ՀՀ նախագահ Նիկոսիայում ներկա է գտնվել հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոսիայում ներկա է գտնվել հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիպրոսի Նախագահի Նիկոս Անաստասիադիսի հետ ներկա է գտնվել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության բացօթյա թանգարանում հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը: 1958թ. թվագրվող Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի անունից նվիրել […]

Կիպրոսում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարի կրկնօրինակը

Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների միջև մշակութային համագործակցության շրջա­նակում` ս. թ. մարտի 16-ին, Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից այգում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը: Խաչքարի հանդիսավոր բացմանը ներկա կգտնվեն երկու երկրների Նախագահները: Արարողությանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Կիպրոսի կրթության և մշակույթի նախարար Կոստաս Կադիսը: Խաչքարի տեղադրման առա­ջարկը ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության […]

Վարդան Պետրոսյանի դեմ հայցի քննությունն ավարտվեց

Դատարանն այսօր հաստատել է հայտնի դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանի և աղմկահարույց ավտովթարի գործով մյուս կողմերի միջև երկու հաշտության համաձայնագրերը: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Վ.Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Ըստ այդմ, Վ.Պետրոսյանը պարտավորվում է երկու մլն. դրամ վճարել տուժող Տ.Հակոբյանին՝ առողջության վերականգման նպատակով: Վերջինս էլ իր հերթին, հաշտության համաձայնությամբ, պարտավորվում է, որ որևէ պահանջ չի […]

Երեւանում կմեծարեն 90- ամյա դաշնակահար` Մարիա Ղամբարյանին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մարտի 25-31-ը Հայաստանում տեղի կունենան մի շարք հոբելյանական միջոցառումներ` նվիրված Հայաստանի և Ռուսաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Մարիա Ղամբարյանի ծննդյան 90-ամյակին: Անվանի դաշնակահար Մարիա Ղամբարյանը հայրենական կատարողական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից է, ում արվեստն աչքի է ընկնում դաշնամուրային ոսկերչական ձեռագրով և հարուստ զգացմունքայնությամբ: Այն բանաստեղծական է և միևնույն ժամանակ` վառ արտիստիկ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի