08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Քաղաքը և միջավայրը» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում:

Հարմարավետ, կանաչ և նորարարական մոտեցումներով «խելացի» քաղաքի ձևաչափը ներկայացնող ցուցադրությունում  ներառվել է Լիոնի, Նիցայի, Մարսելի և Փարիզի 16 լուսանկար: Ցուցադրվել է նաև Երևանը 3D ձևաչափով ներկայացվող «Լոկատոր» ընկերության տեսաֆիլմը: Առանձին ցուցադրության է դրվել Երևանի «Բյուրեղյա քաղաք» մանրակերտը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, դեսպաններ և այլ հյուրեր:

Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, ընդգծելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ֆրանսիական քաղաքների հետ առկա համագործակցությունը, կարևորել է դրանց ընդլայնումը և, որպես հերթական քայլ,  մատնանշել ցուցահանդեսի կազմակերպումը:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին համատեղ հետաքրքիր նախագծերի շուրջ համագործակցության պատրաստակամության համար, նշել է, որ ամենամյա միջոցառումների ընթացքում իրենք փորձում են ներկայացնել այն նախագծերը, որոնք կհետաքրքրեն Երևանին և հնարավորություն կտան ընդլայնել գործակցության ուղղությունները:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ