08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեր կյանքում ամենակարեւորը աստիճաններն են

Այսօր բռնցքամարտի սպորտի վարպետի, միլիոնավոր մարդկանց ծիծաղել ստիպող ծաղրածուի` Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է: Ներկայացնում ենք Ենգիբարովի Նովելներից «Աստիճան»-ը: Մի օր ես հանդիպեցի աստիճանին: Դա մի վերև տանող աստիճան էր, որից այնքան հաճախ ցած են գլորվում: Մենք երկար զրուցեցինք և ես շատ բան հասկացա նրա պատմություններից: Սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե մարդու կյանքում […]

Ստամբուլում կայացել է «Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդ» ֆիլմի պրեմիերան

Ստամբուլում մարտի 13-ին տեղի է ունեցել թուրք ռեժիսոր Օսման Օքքանի նկարահանած «Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդ» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ստամբուլի Ֆրանսիական մշակույթի պալատում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում՝ Թուրքիայում շատ հայտնի կինեմատոգրաֆիստներ Շենեշ Շենը և Ուղուր Յուջելը, վերջերս կալանքից ազատված թուրքական «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը, գրում է Ermenihaber.am-ը: […]

… վերջին անգամ, աղաչում եմ, օգնեցեք ինձ. Չարենցի նամակը

Թանկագին Մարիետա Սերգեևնա. Դժբախտություն ունեցա գրելու բանաստեղծությունների և պոեմների նոր գիրք՝ 300 էջ, «Գիրք ճանապարհի» ընդհանուր վերնագրով,- մեր ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի մասին:…Եվ ահա հենց այս գիրքը մարդիկ իրենց նաիրյան կուրությամբ և ատելությամբ հայտարարեցին նացիոնալիստական, դաշնակցական և … ընկ. Խանջյանի՝ բացակայության ժամանակ, երբ գիրքը, վաղուց արդեն տպագրված, արդեն պիտի լույս տեսներ, բռնեցին և Կենտկոմի […]

Առանց նրանց`կյանքը իմաստ չունի/վիդեո/

«Սիրելի կանայք. Դուք մեր կյանքի գույնն եք ու առանց Ձեզ կյանքը իմաստ չունի»,-Henaran.am-ի հետ զրույցում կանանց մեկամսյակի առիթով իր բարեմաղթանքը փոխանցեց հոգևոր և ժողովրդական երգերի կատարող Հովհաննես Բալյանը: Երգիչը իր հոգու խոսքը ավելի դյուրին արտահայտում է երգով.«…իրենց շատ են խոնարհ պահել, բայց թշնամուն չեն խոնարհվել, հավատարիմ ծով են եղել հայոց նավի` հայոց կանայք»:

Երեւանում կցուցադրվի Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերի լուսանկարները

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մարտի 29-ին բացվելու է «Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը` ձևավորված Սանկտ-Պետերբուրգի կրոնների պատմության պետական թանգարանի հավաքածուի բացառիկ նմուշներով: ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` ցուցահանդեսին, որն ընդգրկում է XIX և ХХ դարասկզբի հայտնի լուսանկարիչներ Ֆ. Բոնֆիսի, Բ. Գենտշելի, Ի. Բարշչևսկու և […]

Արմեն Ջիգարխանյանը ողջ ունեցվածքը կտակել է երիտասարդ կնոջը

Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը, ով վերջին օրերին հիվանդանոցում էր գտնվում, վերջապես դուրս է գրվել։ «Moskovski komsomolec»-ին հաջողվել է կարճ հարցազրույց վերցնել Արեմն Ջիգարխանյանից, որի ժամանակ նա ասել է, որ որոշեց պաշտոնապես ամուսնանալ 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ, որպեսզի կարողանան իր ունեցվածքը նրան թողնել: «Ես ուզում եմ, որ իմ տունն ու բնակարանը մնան նրան, քանի որ […]

Խաղասեղանին ազգի պատիվն է. բաց նամակ Սերժ Սարգսյանին և Էդուարդո Էռնեկյանին

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության  Նախագահ` պարոն  Սերժ Սարգսյանին Արգենտինահայ գործարար պարոն  Էդուարդո Էռնեկյանին Մենք` Հայաստանի ճարտարապետներս ու մտավորականության ներկայացուցիչներս,  օրերս տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետարանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության  2013-ի դեկտեմբերի 26-ի նիստում վավերացրած   որոշումը, որով հաստատվել էր  Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հեռանկարային զարգացման  աղմկահարույց  ծրագիրը, ի հեճուկս հանրային ու մասնագիտական  բազմաթիվ բողոքարկումների և ուղղորդվելով օդանավակայանի շինության […]

Մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 13-ին, 79 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հովիկ Հովհաննեսի Հախվերդյանը: Հովիկ Հախվերդյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:

Գյումրիում վրաերթի են «ենթարկվել» Ջիվանին ու Շերամը

«Գյումրիում վրաերթի են «ենթարկվել» Ջիվանին ու Շերամը, այսինքն՝ մեր երկու աննման աշուղների արձանները….»,-ֆեյսբուքյան հանրագրում ահազանգում է «Գյումրի Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Համլետ Կիրակոսյանը` ներկայացնելով լուսանկար: Դեպքն արձանագրվել է ոստիկանությունում:    

Նախագահը ներկա է եղել ՌԴ պատմության թանգարանում «Հայաստան. լինելիության առասպելը» ցուցահանդեսի բացմանը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պատմության պետական թանգարանում բացված «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդես, որը կազմակերպվել է Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության ծրագրի շրջանակներում: Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 160 ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ-թանգարանից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի