Հ. Պարոնյանի անվան թատրոնը կնշի իր հիմնադրման 75-ամյակը

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը` 2016 թվականին կնշի իր հիմնադրման 75-ամյակը, տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
Ամբողջ տարվա ընթացքում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ` նվիրված թատրոնի երախտավորներին :
Ս. թ. մարտի 20-ին, ժամը 19:00-ին, հոբելյանական ծրագրի շրջանակում, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կներկայացվի Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան» երկու գործողությամբ օպերետը:
Ցուցադրությունը նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Արտեմի Այվազյանի հիշատակին: