12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ժխտողականության հարյուր երանգները

Թուրքիայի ներկայիս իշխանություններն այսօր կանգնած են իրենց պատմական անցյալի, ներկայի և ապագայի ճակատագրական շրջափուլի առջև` հարյուր երկար տարիներ ապաշխարհությամբ և հանդգնությամբ ժխտելով իրողությունը: Հայոց Ցեղասպանությունը և հայ ժողովրդին իրենց հայրենի հողից հայրենազրկման հետևանքներն ի վերջո պետք է իրենց արժանապատիվ տեղը գտնեն քաղաքակիրթ ազգերի գիտակցության մեջ: Ծանր հետևանքների ընդունումն ու ապաշխարհությունը Թուրքիայի կառավարության կողմից ճիշտ որոշում […]

Վազգենը, Սամվելը, Գայանեն …

Մարտի 5–ը նշանային օր է. Այդ օրը ծնվել են 3 նշանավորներ՝ Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը և ևս մի Բաբայան, իմ հրաշալի ընկեր, վաղամեռիկ բանաստեղծ ու լրագրող Գայանե Բաբայանը։Վաղ առավոտից մեդիան բերնեբերան լցվեց Վազգեն Սարգսյանով.Դե սպանելուց հետո սրբացնելը պարտադիր է. հերոսի մեռածը ոչինչ չի ուզում, տեղով մեկ անպատասխանատու խոսքի քրքջան աղբյուր է. խմիր կենացը և տուրքդ […]

«Կմուծվե՞ն»

Ռուստամ Գասպարյանն էլ լքեց ԲՀԿ-ն: Արցախյան ազատամարտի այս հրամանատարին դժվար է առնետ համարելը, որովհետև մինչև վերջերս նա խոսում էր իշխանափոխության անհրաժեշտության մասին, մասնակցում էր ընդդիմադիր ազատամարտիկների հավաքներին, մամուլի էջերում նույնիսկ հնչեցնում էր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: ԲՀԿ-ն լքում են «աջից» ու «ձախից», կուսակցությունից հավասարապես դժգոհ են, օրինակ, Յուվեցի Կարոն, ով, իր իսկ խոսքերով, ամենաշտ քվեն […]

Տաքսիստների «կյանքը» հեշտանում է

Կառավարության նոր որոշման համաձայն մարտի 1-ից ուժի մեջ է մտել տաքսիների լիցենզավորման ծրագիրը, որի համաձայն` անհատ տաքսիստները պետք է անպայման մեքենաներում տեղադրեն հաշվիչներ և ունենան գազի բալոն տեղադրելու թույլտվություն: Նոր օրենքով, անհատ տաքսիստների ամսական վճարվող հարկը 14500 դրամից նվազեցվել է` Երևանում հասնելով 12000 դրամի, իսկ մարզերում` 8000-ի: Հարկ է ավելացնել, որ ընդառաջելով վարորդներին, վերացվել են […]

Նիկոլի խնդիրը

Ներքաղաքական վերջին զարգացումները ընդդիմադիր դաշտում լուրջ փոփոխությունների ազդակ հանդիսացան: Եռյակի ձևաչափի փլուզումից հետո նկատվում է այսպես կոչված «մարգինալ» ընդդիմադիր ուժերի ակտիվացում: Այդ ուժերը որոշել են օգտվել ընդդիմադիր դաշտում առաջացած վակուումից իրենց ներքաղաքական ազդեցությունը ուժեղացնելու համար: Եվ ահա ներքաղաքական ներկայիս զարգացումներին առաջինը արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, ով մի քանի օր առաջ խոսում էր «ինստիտուցիոնալ ընդդիմության» կարևորության մասին, […]

Թուրքիայի տարածաշրջանային նկրտումները գոլորշիացան

Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջերս հայտարարել էր, որ «Մեզ չի հետաքրքրում աշխարհում միայնակ լինելու հանգամանքը: Մեզ հետաքրքրում է թե ինչ է մեր ժողովուրդը մտածում մեր մասին»: Նման հայտարարությունը միգուցե որևէ նշանակություն ունեցավ տեղական հանդիսատեսի, սակայն ոչ միջազգային հանրության համար: Այս մասին գրում է «Financial Times» պարբերականը: http://www.ft.com/intl/cms/s/0/ef238938-c1a1-11e4-8b74-00144feab7de.html#axzz3TOJQrGJq «Միայն երեք տարի առաջ այն ժամանակվա Թուրքիայի ԱԳ նախարար […]

Տեր-Պետրոսյանը փորձում է ամայացնել ընդդիմադիր դաշտը

ՀԱԿ կուսկացության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի մեկի առիթով անցկացված հանրահավաքում հնչեցված ելույթը իրականում ոչ այդքան մարտի 1-ի իրադարձություններին էր վերաբերում, որքան ընդդիմադիր դաշտի վերաձևումներին: Ընդ որում՝ Տեր-Պետրոսյանը ոչ թե հանդես էր գալիս միասնական բռունցք կազմելու կամ դաշտի առողջացման, այլ հակառակը դաշտը ամայացնելու տեսանկյունից: Տեր-Պետրոսյանն այնպես էր խոսում ԲՀԿ-ի կազմաքանդման մասին, կարծես, ոչինչ չէր եղել, ընդամենը […]

Կասպից ծովի «թնջուկը» մնում է անլուծելի

Կասպից ծովը աշխարհի ամենամեծ փակ ջրային տարածքն է, որի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 370 հազար քառակուսի կմ.: ԽՍՀՄ-ի փլուզումը վերակենդանացրեց Կասպից ծովի շուրջ ընթացող պայքարը պետությունների միջև: Եվ եթե նախկինում Կասպից ծովը բաժանված էր միայն ԽՍՀՄ-ի և Իրանի միջև, ապա այսօր այնտեղով անցնում են 5 երկրների սահմաններ` Իրան, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքմենստան և Ղազախստան: Այս […]

Կառավարությունն անցավ «հակահարձակման»

Կառավարությունը մտադիր է վերանայել շրջանառության հարկի մասին օրենքի որոշ դրույթներ, որոնք առաջացրել էին ոլորտում գործող տնտեսավարողների դժգոհությունը։ Ըստ այդմ, նախատեսվում է բարձրացնել հարկի ինչպես նվազագույն շեմը, այնպես էլ փոխել հարկման ձեւը։ Մասնավորապես գործող 58,35 միլիոնի փոխարեն առաջարկվում է շրջհարկի նվազագույն շեմը դարձնել 113,4 մլն դրամը։ Դա նշանակում է, որ  էապես կընդլայնվի այս դաշտում գործողների շրջանակը։ […]

Կառավարությունն ավելի լավատեսական է, քան ԿԲ-ն

Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ շատ ավելի լավատեսական սպասումներ ունի կառավարությունը, քան Կենտրոնական բանկը։ Մինչ գործադիրը պլանավորել է ապահովել համախառն ներքին արդյունքի 4,2 տոկոսանոց աճ, ԿԲ-ն անցած շաբաթվա վերջին հրապարակած գնաճի հաշվետվության մեջ կանխատեսել է, որ տնտեսական աճը կլինի առավելագույնը 2 տոկոս։ Կենտրոնական բանկը տնտեսական աճի ռիսկեր է տեսնում՝ թելադրված ինչպես արտաքին, այնպես էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի