22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վազգենը, Սամվելը, Գայանեն …

Մարտի 5–ը նշանային օր է. Այդ օրը ծնվել են 3 նշանավորներ՝ Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը և ևս մի Բաբայան, իմ հրաշալի ընկեր, վաղամեռիկ բանաստեղծ ու լրագրող Գայանե Բաբայանը։Վաղ առավոտից մեդիան բերնեբերան լցվեց Վազգեն Սարգսյանով.Դե սպանելուց հետո սրբացնելը պարտադիր է. հերոսի մեռածը ոչինչ չի ուզում, տեղով մեկ անպատասխանատու խոսքի քրքջան աղբյուր է. խմիր կենացը և տուրքդ տուր ներսումդ խլվլացող ազգայնական կոլոտին, բերանդ ավելի լայն ճոռի, որ այդտեղից մեզ վրա ավելի խրոխտ թափես պատերազմի ողջ մկանուքն ու երիկամունքը, որն, իհարկե, չի արյունակցվում քեզ հետ։ Դու անջիլ,փափուկ միս ես, քոնը գուսանությունն է, հետին թվով թոփութնդանոթ կտրելն ու հեշտ,արագ պրծնելը, կռվողն ու զոհվողը միշտ հարևանիդ տղան է, որ բերանդ երբ վարդի պես բացվում է, սա քո դարդից գլուխն ամոթից կոխում էր իր ոտքերի արանքը։

Դե քեզ տեսնեմ. Հերոսացիր և հերոսացուր. Հերոսի արնակոլոլն է լավը, Եռաբլուրում ննջողը։ Թե չէ, ինչի նման է էն մեկը՝ էն Սամվել Բաբայանը, ով իր եղելությամբ ասում է,թե հերոսի ողջն էլ է լինում: Բա ինչ անենք սրա հետ. Եկեք տանենք Շուշվա բերդում փտացնենք. Չստացվե՞ց, ուրեմն եկեք գցենք քաղաքական մուտիլովկաների մեջ ու խուրդենք–գնա։

Լավ չստացվե՞ց։ ՈՒրեմն…բիզնես–միզնեսի ռեխը տանք, հո հերոսն էլ ուտել, ապրել է ուզում՝ գցենք էդ արանքը, թող գնա կորչի. Չկորա՞վ, կամ դրամատիզմն այն չէ՞. դե եկեք երկրից խռիկ տանք, պրծնենք։ էն Վանոն էլ էր մեծ–մեծ խոսում. հիմա որտեղ է նա՝ ապրես, Աստված գիտի։

Կասեք, ծննդյան այս ազիզ օրը մի այսպիսի դաժան նո՞թ. Ներեցեք, որ տխրեցրի, բայց այսպես շարվեց։ Եվ որպես մեղքի թողություն ասվածին կցեմ մի փոքրիկ նյութ, որ մարտի 8-ի առթիվ նվիրել եմ սիրելի ընկերուհուս ՝ բանաստեղծ և լրագրող Գայանե Բաբայանին:

Կլարա Ցետկին, հարգելիս, ես միայն այս տարի տեսա քո լուսանկարը և տեղում բացահայտեցի Մարտի 8-ի իսկական խորհուրդը: Նյութը սա էր`գեր, բաց թողած մարմին, ձախակողմյան շլությամբ սարթ հայացք, մսակույտի տակ ասիմիլյացված այտեր,զույգ դրոշակ,փակցված այնտեղ, ուր սովորաբար ականջներ են աճում եվ … այդ ահարկու տեսարանի վրա իջած կրծկրծված վարագույր` Կլարան մազ սանրե՞ր, թե՞ ֆեմինիզմ պրոպագանդեր:

Ասա, այ Կլարա եվ ամբողջ աշխարհի ֆեմինիստուհիներ, ինչու եք կնոջը բռնում ու առանձնացնում իր հալալ կեսից հը: Ի՞նչ ասել է կնոջ եվ տղամարդու իրավահավասարություն: Էհ,Կլար ջան,եթե իմանայիր որ քո գաղափարն այսպես կապականվեր, գոնե նյութդ կփրկեիր չէ՞: Ամեն դեպքում, ես քո նկարը չեմ կախելու մեր թերթից, գնա…

Կինը… գույն, զգեստ, լաց, պոեզիա: Կլարա ջան, ոչ միայն մտածող ու սիրող, այլ սիրելի եվ մտածելի կնոջն ենք ընտրում այսօր,կներես…

Գայանե Բաբայան: Կին,ով քաղաք հասավ թղթե ծաղիկները ձեռքին: Գնորդները կհիշեն, գլուխը բարձր ծաղիկներ էին , մի տեսակ` ծաղկաչնման: Թեվատակին բանաստեղծությունների հին, միտողանի տետրակն էր, որ վազացնում էր խմբագրություններով ,/էլ ինչ ոտանավոր, որ ոտ չառնի ու քեզնից առաջ վազի/:

Իսկ շտապել պետք էր. երեսառած քաղաքը, քթից կախված զույգ երեխան, ինքն էլ `անտուն, անկոպեկ,: Գնաց ուղիղ Հրանտ Մաթեվոսյանի դուռը, ուրիշ ուր պիտի գնար… Այս մարտին 5-ին էլ դարձյալ մի կուշտ լացելու ենք, բայց, երեվի, էդ լացը մեր մասին է, թե չէ Գայանին ինչ կա, նա հիմա, հաստատ, հրեշտակապետության քաղաքացի է:

ՎԱՐԴուհի Սիմոնյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ