05 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Երեւանը նույնպես կարող է փոխել ստատուս քվոն Ղարաբաղում. ԱՄՆ-ի վերլուծաբան

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչումն ապացույցն է, որ Երեւանը նույնպես տիրապետում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված ստատուս-քվոն փոխելու լծակների, կարծում է Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆը, գրում է Ամերիկայի ձայնը։ «Դրա նպատակն է ցույց տալ, որ եթե հակամարտությունը կրկին սրվի, եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի, փորձելով ուժի միջոցով փոխել իրավիճակը, ապա Հայաստանն ունի […]

Դեսպան Վոլինկինն ու ռուսական քարոզչամեքենան

Մայիսի 9-ին՝ Մեծ հայրենական հաղթանակի 71-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Երեւանի Հաղթանակի զբոսայգի այցելած ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան ն.գ. Իվան Վոլինկինը, լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց. «Ցույց տվեք մի փաստաթուղթ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»: Ռուս դիվանագետի այս հայտարարությունը, հիրավի ուշագրավ է այն համատեքստում, որ վերջին ամսվա ընթացքում հասարակական եւ քաղաքական ամենաակտուալ թեմաներից են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները: […]

Ալիևը Վաշինգտոնում կանաչ լույս է ստացել ռազմական գործողություններ սկսելու համար

Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց ռազմական գործողությունները սկսել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը:  Արդյո՞ք դա Ադրբեջանի ղեկավարության միանձնյա որոշման արդյունքն էր, և եթե ոչ, ապա ո՞ւմ համաձայնությամբ և աջակցությամբ Ադրբեջանը սկսեց ռազմական գործողություններ: Նշված հարցերին պատասխանելու համար նախ անդրադառնանք վերոնշյալ ռազմական գործողություններին նախորդող մի քանի օրերին մի շարք առանցքային պետական-քաղաքական գործիչների հայտարարություններին: Այսպես. Աղբյուր` ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական […]

Զերծ մնալ այդ խելահեղ մտքից. Տեր-Պետրոսյանը նախազգուշացնում է

ilur.am  -ը ներկայացրել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակումը ԼՂ ճանաչման շուրջ: Ստորեւ կարդացեք հոդվածը: Կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը։ Այսպիսի համոզում արտահայտելու հիմք է ծառայում այն պարագան, որ աշխարհը, հանձինս Մինսկի խմբի համանախագահության եւ անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների, արդեն իսկ ճանաչել է հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու […]

Քրիստոսից մեծ մարդու իրավունքները պաշտպանող չկա, Քրիստոսից զատ ժողովրդավար չկա

Քրիստոսից մեծ հանդուրժող, Քրիստոսից մեծ մարդու իրավունքները պաշտպանող չկա, Քրիստոսից զատ ժողովրդավար չկա, դրանից դուրս բոլոր նմանատիպ բաներ քարոզողները կեղծ են եւ սատանայական: Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, հանդուրժողականություն… աշխարհը այսօր՝ թողած Քրիստոսին, սատանայի գիրկն է վազում իր կեղծ ու անմարդկային արժեքներով: Ժողովրդավարությու՞ն են ուզում, Քրիստոսից կատարյալ ժողովրդավար չկա՛: Ողորմած Աստված ծնվեց Սուրբ Կույսից, մեծացավ եւ հասակ առավ ինչպես բոլոր […]

Խաղաղապահների վտանգը Արցախում

Արցախում ապրիլյան «Քառօրյա պատերազմից» հետո բազմիցս խոսվում է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորքեր բերել: Տեսանյութում քննարկել ենք միջազգային խաղաղապահության ու մասնավորապես ռուսաստանյան խաղաղապահական օպերացիաների պատմությունը: «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Շահեր փնտրենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ. Առավոտ

Վերջերս Ֆեյսբուքում մի քննարկման ժամանակ բազմաթիվ օգտատերերի մեկնաբանություններից ես հասկացա, որ մենք հայերս, պարտավոր ենք հակասեմիթ (հակահրեա) լինել, որովհետեւ պատմության ընթացքում հրեաները, իսկ այնուհետեւ Իսրայել պետությունը մեզ արել են այսինչ եւ այնինչ «վատությունները»: Դրանից հետո բերվում են բազմաթիվ` իրական, մտացածին եւ մեծ մասամբ կոնսպիրոլոգիական փաստարկներ: Չքննարկենք դրանք եւ մի պահ ենթադրենք, որ բոլորն էլ ճիշտ […]

Նոր սցենարներ է խաղարկվում

Ապրիլյան իրադարձություններով պայմանավորված հանրության շրջանում որոշակի էմոցիոնալ ֆոն էր ձևավորվել: Պատահական չէ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված նույնիսկ հակառուսական դրսևորումներ նկատվեցին. նույնիսկ կոչեր էին հնչում դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, դուրս բերել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը և այլն: Այս դրսևորումները լայն ընդվզում չառաջացրեցին, սակայն անհանգստությունն ակնհայտ էր: Մեր հասարակությունը զգայուն է հատկապես ռուսական կողմից Ադրբեջանին […]

Երաշխիքներ` հրադադարի եռակողմ վերահաստատման համար

Երեւանի եւ Ստեփանակերտի պաշտոնական հայտարարությունները փոխլրացուցիչ են ըստ էության եւ նպատակաուղղված ձեւով նույն ճանապարհներն են անցնում։ Ամեն պատեհ առիթով հղում  է կատարվում 94-ի հրադադարին, ածանցելով այն ամրագրող եւ ապա վերահաստատող փաստաթղթերը: Պարզ է, որ այդ փաստաթղթերին հղում կատարելով հիշեցվում է աշխարհին, որ արցախյան պատերազմի հրադադարը կնքվել է նաեւ Ստեփանակերտի մասնակցությամբ եւ ստորագրությամբ: Այս պայմաններում բանակցային […]

«Օղակ» գործողության 25-ամյակը

25 տարի առաջ, 1991-ի այս օրերին Արցախի հյուսիսում Սովետական իշխանությունների կողմից իրականացվեց «Օղակ» («Кольцо») օպերացիան, որի նապատակն էր էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում՝ անկախության մասին հանրաքվե թույլ չտալու համար: 1991 թ. փետրվարին Ադրբեջանի ԽՍՀ գերագույն խորհրդի նստաշրջանում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար և ԼՂԻՄ-ի Կազմկոմիտեի նախագահ Վլադիմիր Պոլյանիչկոն, ով նաև խորհրդային ամենաակտիվ գաղափարախոսն էր աֆղանական պատերազմում, խոսելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված