14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կան ուժեր, որ կցանկանան՝ առաջնագծում կորուստներ ունենանք. ո՞ւմ է ակնարկում Իսագուլյանը

Նկատի ունենալով հակառակորդի կենդանի ուժի ու զինտեխնիկայի կուտակումները եւ տարբեր փորձագետների, այդ թվում նաեւ ռուս, հնչեցրած տեսակետները, թե Ադրբեջանը սպասում է ֆուտբոլի առաջնության ավարտին պատերազմ սանձազերծելու համար, Henaran.am– Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական  Գառնիկ Իսագուլյանից հետաքրքրվել է, թե որքանով է իրական սադրանքի եւ արկածախնդրության հնրավորությունը: «Շատերը ասում են՝  Ադրբեջանը սպասում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության […]

Տնտեսությունը դժվարությունների առաջ կկանգնի. 168 Ժամ

2018 թ. մայիսին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել ընդհանուր առմամբ 139.7 մլն ԱՄՆ դոլար: 2017 թ. մայիսին փոխանցվել Էր 154.9 մլն ԱՄՆ դոլար: 12- ամսյա կտրվածքով այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ, դրամական փո­խանցումների ներհոսքը նվազել Է 15.2 մլն դոլարով կամ 9.8%-ով: Այս մասին են վկայում Կենտրոնա­կան բանկի տվյալները: Ընդհանուր […]

Սաշիկ Սարգսյանի բռնոցիի առեղծվածը. Ժամանակ

Գիշերն ազատ է արձակվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը: Նրան երեկ երեկոյան տարել էին ԱԱԾ: Երեկ բերման էին ենթարկել նաև նրա որդուն՝ Հայկ Սարգսյանին, և այսօր արդեն պաշտոնապես հաղորդվել է, որ նա կասկածվում է սպանության փորձի մեջ. «Վերջինիս մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություն։ Հուլիսի 4-ին Հ. […]

Լավ էլի, պրն. վարչապետ

 Պրն․ վարչապետ   «Իմ Քայլը» նախաձեռնությանը միացել եմ առաջին օրերից, սատարել և իմ աջակցությունն եմ հայտնել, հարկ եղած դեպքում իմ անհամաձայնությունը հայտնել բոլոր այն վերլուծություններին ու հոդվածներին, որոնք «Իմ Քայլը» նախաձեռնության վերաբերյալ պարունակել են թերհավատություն արտահայտող նյութեր։ Ապրիլի 13-ից մասնակցել եմ բոլոր հանրահավաքներին, բողոքի տարատեսակ ակցիաներին, որոնց չէին մասնակցում այսօր արդեն նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, օգնականներ […]

Ախ, Արարատ, Արարատ՝ ի՞նչ կլիներ 30 րոպե նստեիր. Հրապարակ

Հունիսի սկզբին Դուշանբեում ԱՊՀ երկրների կառավարու­թյան ղեկավարների նիստին մասնակցելու համար ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն օգտվեց վարչապետի ինքնւսթիռից: Նախկինում նման բան չէր եղել, եւ այդ փաստն աղմուկի ու քննարկումների տեղիք տվեց: Այս առիթով Միրզոյանն ասել ‘ էր, թե սովորական ինքնաթիռով գնալը կրկնակի ծախսատար Էր  լինելու, իսկ ամեն կորցրած ժամը շատ ավելին Է, քան այդ միլիոն­ները: […]

Ո՞ր տարբերակը կընտրի Ռո­բերտ Քոչարյանը. Ժամանակ

Հատուկ քննչակաՆ ծառայությունը տեղեկություն է տարածել, որ Մարտի 1-ի գործով քննչական խումբը մե­ղադրանք է առաջադրել պաշտպա­նության նախկին Նախարար Միքայել Հարությունյանին՝ սահմանադրական կարգը տապալելու, ապօրինի ռազ­մական դրություն հաստատելու, բա­նակը ներքին գործընթացների մեջ ներգրավելու համար: Այս տեղեկությունը առանց վարանելու հնարավոր է որակել սենսացիոն՝ մի շարք պատճառներով: Առանցքայինն այստեղ, անշուշտ, ոչ թե Միքայել Հարությունյանն է ինքնին, այլ այն, […]

«Սաղ կռիսներին հերթով բռնելու է ու սատկացնի». Հրապարակ

Մեր շենքի պահակը գոհ դեմքով հեռուստացույց է նայում՝ Հ1-ի լուրերը, եւ ձեռքերը շփելով ասում է․ «Տեսա՞ր քանի հոգի է էսօր բռնել մեր Նիկոլը։ Այ սենց՝ սաղ կռիսներին հերթով բռնելու է ու սատկացնի»։ Միանգամայն հասկանալի է մարդու հրճվանքը՝ վերջապես արդարադատության սուրը հանել են պատյանից եւ կիրառում են նրանց դեմ, ովքեր այդ սուրը տնօրինում էին ըստ նպատակահարմարության, […]

Սովորական փիար է

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը իրավապահ մարմինների վերջին շրջանի բացահայտումները դիտարկում է օրենքի առջեւ հավասարության տեսանկյունից, իսկ իրավապահների բացահայտումները նրա կարծիքով՝ իրականում այնքան էլ առնչություն չունեն կոռուպցիայի հետ: «Այս բացահայտումները ավելի շատ փիարի տեսանկյունից են դիտարկվում, քան իրական  բացահայտումներ են:  Եթե փորձենք մի փոքր ավելի սառը դատել, կտեսնենք, որ դրանք միշտ չէ, որ կոռուպցիայի հետ են կապված, […]

Ո՞վ կտա պատերազմի հրամանը. Իրանի գաղտնի դերը. Իրատես

Հայաստանի ղեկավարության կտրուկ փոփոխությունը հան­գեցրեց տարածաշրջանում լարվածության աննախընթաց ծա­վալման և եթե ոչ պատերազմի, ապա առնվազն այնպիսի ռազմական գոր­ծողությունների վերսկսման վտանգի կտրուկ ավելացման, որպիսիք եղան 2016 թ. ապրիլյան 2-4 օրերին: Բանը հասել է այնտեղ, որ քաղգործիչներից և փորձագետներից քչերն են, որ հիմա չեն զբաղվում մարտական գործողու­թյունների «կանխագուշակմամբ», միայն այն տարբերությամբ, թե երբ են այդ գուշակներն սպասում […]

Ինչպե՞ս ունենալ անշրջելի վերափոխում

Առաջին հանրապետության անկումից հետո այդ պետւթյան ներքին իրադարձությունները զննած քաղաքագետները եկան այն եզրակացության, որ հայ ժողովուրդն, օտարի լծի տակ երկար մնալով, արժեքային դեգրադացիայի է ենթարկվել, և կարիք կա ժողովրդի մտածողության արմատական վերափոխման՝ ազատվելու համար ձեռքբերովի հատկանիշներից, որոնք խանգարում են կարգավորված պետության կայացմանը: Խորհրդային շրջանում այս կարևոր հարցը չքննարկվեց: Երրորդ հանրապետության ժամանակ անցում կատարվեց կապիտալիզմին, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի