Ախ, Արարատ, Արարատ՝ ի՞նչ կլիներ 30 րոպե նստեիր. Հրապարակ
Հունիսի սկզբին Դուշանբեում ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին մասնակցելու համար ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն օգտվեց վարչապետի ինքնւսթիռից: Նախկինում նման բան չէր եղել, եւ այդ փաստն աղմուկի ու քննարկումների տեղիք տվեց:
Այս առիթով Միրզոյանն ասել ‘ էր, թե սովորական ինքնաթիռով գնալը կրկնակի ծախսատար Էր լինելու, իսկ ամեն կորցրած ժամը շատ ավելին Է, քան այդ միլիոնները: Բացի այդ, նաեւ ներկայանալիության խնդիր կար:
Իսկ հունիսի վերջին Երեւանում կայացած Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկւսսի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային երկրորդ պլատֆորմի ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետը հյուրերին ողջույնի խոսք ասաց եւ արագ հեռացավ՝ չսպասելով, որ մյուսներն Էլ ողջունեն, ասենք՝ ԵՄ դեսպանը: Նախկինում եւս նման բան չէր եղել:
Նկատենք, որ միջազգային հավւսքի տանտեր լինելը նույնպես երկրի հեղինակությանը, ներկայանալիությանը նպւսստող գործոն է, որից ժամ առաջ հեռանալն ամենեւին չի խոսում ժամանակ չկորցնելու կամքի եւ երկրի համբավը գնահատելու մասին:
Արարատ Միրգոյանը պիտի իմւսնւսր, նրան պիտի ասած լինեին, որ միջազգային հավաքներում ողջույնի խոսքերին հաջորդում է կարճ ընդմիջումը, ու անմիջապես հետո սկսվում են մասնագիտական, բովանդակային քննարկումները: Իսկ առաջին փոխվարչապետն այդ քննարկումներին չկար: 3 րոպեի փոխարեն 30 րոպե նստելը, հաստատ, շատ չէր վնասի առաջին փոխվւսրչապետին: Իսկ, ահա, ներսի եւ դրսի բարձրաստիճան հյուրերին արհամարհելու նրա քայլը վնասեց Հայաստանին: Եվ հյուրերը չթաքցրին իրենց տարակուսանքն այդ առումով:
Եթե վարչապետի ինքնաթիռից օգտվելը Միրզոյանը բացատրում է երկրի համար արդյունավետությամբ, ապա ինչպես է հիմնավորում Հայաստանում անցկացվող միջազգային հավաքից արագ հեռանալու հանգամանքն ու հյուրերին արհամարհելը:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: