14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Վտանգավոր խաղեր. այս առաջարկը մերժել էր Սերժ Սարգսյանը

«Հայաստան-Ռուսաստան միջպետական և Փաշինյան-Պուտին միջանձնային հարաբերությունների մասին արտահայտվել եմ դեռևս մայիսի 14-ին՝ Փաշինյանի Սոչի այցելության օրը։ Հիմնական ասելիքս կենտրոնացած էր մեկ հանգամանքի շուրջ. անհապաղ դադարեցնել Ռուսաստանի առջև արդարանալու անիմաստ փորձերը և հնարավորինս արագ դուրս գալ Ռուսաստանին իր լոյալության վերաբերյալ համոզման ռեժիմից։ Դեռևս այն ժամանակ համոզված էի, որ Ռուսաստանում երբեք չեն հավատալու Փաշինյանի արդարացումներին, և նրան […]

Պարոնայք, այս ահագնացող տնտեսական փակուղուց ունեք ելքի միայն մեկ տարբերակ

Այս ահագնացող տնտեսական փակուղուց ունեք ելքի միայն մեկ տարբերակ. որոշ ժամանակ անց չեք ունենալու նաև այդ տարբերակը: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ ներկայացնելով հեռանկարները: «Պարոնայք, դուք այս ահագնացող տնտեսական փակուղուց ունեք ելքի միայն մեկ տարբերակ (որոշ ժամանակ անց, չեք ունենալու նաև այդ տարբերակը: Չեմ պատրաստվում խոսել վիճակի ու անելիքների մասին։ Ուղղակի, մի […]

Մի հետաքրքիր էվոլյուցիա

Ռուս քաղաքագետ, կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Co տելեգրամյան ալիքի համար ներկայացրել է իր կարծիքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ, գրում է Newsarmenia.ru-ն։ Նա նշել է, որ առաջին հայացքից Երևանի և Մոկսվայի հարաբերություններում որոշակի հակասություններ են կուտակվել։ «Այստեղ «մարտի մեկի գործից», ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի […]

Սա հնարավոր էր միայն «նոր Հայաստանում»

«Նոր Հայաստանի» նորություններից (Վարչապետի` վարսավիր օգնականը, բոթասները Փարիզից, «խելագար Շանթը», ՌԴ-ի կազմում Սիրիա մեկնող հայ զինվորականները, Վարչապետի թույլտվությամբ ամերիկյան լաբորատորիաներ մտնող ռուս մասնագետները և այլն) -Շանթ Հարությունյանը ասուլիս տվեց ու շատ կոպիտ անդրադարձավ նոր կառավարության գործելաոճին և ըստ էության արժեքային առումով հակադրվեց ստեղծված իրավիճակին: «Նոր Հայաստանի» իշխանական քարոզչամեքենան սկսեց Շանթին ակնարկներով անվանել հոգեկան հիվանդ, իսկ […]

Արցախի շուրջ չերեւացող գործընթացները ավարտված չեն

Արցախի շուրջ որոշ զարգացումներ են ընթանում, որոնք արդեն տեսանելի են: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով, պատահական չի համարում հենց այս ժամանակահատվածում  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի հանդիպումը Սոչիում: «Այդ հանդիպմանը, իհարկե, անդրադարձ եղել է Ղարաբաղի հարցին, որը ինչպես գիտենք, անկախ հարց չէ, միայն  ՀՀ եւ Ադրբեջանի հարցը չէ: Այստեղ արտաքին գործոններ կան, […]

Քոչարյանի վերադարձի տեսանելի, բայց անորոշ գործոնները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հավանականությունը կախված է մի շարք գործոններից, որոնք այս պահին տեսանելի են, բայց վերջնականապես հստակ չէ, թե ինպիսին կլինեն Այս կարծիքին է քաղտեխնոլո Արմեն Բադալյանը: Henaran.am -ի հետ զրույցում  քաղտեխնոլոգը նշեց, որ վարչապետն ու նրա շրջապատը մի  կողմից եւ մյուս կողմից, երկրորդ նախագահն ու նրա շրջապատը փորձում են գործընթացները պարզ հարթության մեջ ներկայացնել, […]

Հեղափոխական-հակահեղափոխական տարանջատումը մեկ շաբաթ հետո կվերանա. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով, Երեւանում մոտավորապես մեկ շաբաթ հետո հեղափոխական -հակահեղափոխական տարանջատումը վերանալու է : Ներքաղաքական դաշտն, ըստ հրա,  ներկայումս անցումային վիճակում է եւ իր կարճատեւ խնդիրներն է լուծում: Արմեն Բադալյանի խոսքով, հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունները քաղաքական դաշտը փորձում  են բաժանել հեղափոխական ու հակահեղափոխական թեւեի: «Այսինքն, այն ուժերը, որոնք աջայցում են վարչապետ Փաշինյանին ու […]

Սեփական քաղաքացիներին վահան դարձնելու Ադրբեջանի փորձը կարող է արյունահեղության հանգեցնել. Դավիթ Բաբայան

«Սա պետք  է լինի լուրջ ազդակ նաեւ միջազգային հանրության համար: Կարծում եմ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն ու ԵԱՀԿ գործող նախագահն ու նրա անձնական ներկայացուցիչը տեղյակ են այդ սադրանքի մասին: Սա անթույլատրելի բան է»,- Henaran.am -ի հետ զրույցում  անդրադառնալով  ադրբեջանցիների կողմից սահմանը «քայլերթով» հատելու «նախաձեռնությանը, ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք, սեպտեմբերի 1-ի […]

Եթե մենք չկարողանանք ժողովրդավարական երկիր ստեղծել, շարժումը կիմաստազրկվի. Դավիթ Բաբայան

«Ամենակարեւորն այն է, որ վերականգնվեց անկախ պետականությունը: Այն ոչ միայն վերականգնվեց, այլեւ ողջ հայության հետ միասին, մենք ի վիճակի եղանք այն պաշտպանել»,- Henaran.am -ի-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ անկախության հռչակման 27-ամյակին ու Արցախի ձեռքբերումներին, ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը: Դավիթ Բաբայանը շեշտեց՝ 1988-ին, երբ շարժումը սկսվեց եւ տրամաբանական ուղին հանգեց անկախ պետականության […]

Փաշինյանը խոսեց ընտրակարգի ու արտահերթ ընտրությունների ժամկետների մասին

«Խումբը կառավարություն չէ, ԱԺ չէ, սկսել է աշխատանք, որը ավելի լայն քննարկման պետք է դրվեր, խումբն էլ հայտարարել է, որ դա նախագծի նախագիծ է»,-անդրադառնալով ԸՕ փոփոխությունների կառավարական հանձնաժողովի գործունեությանն ու մասնավորապես այն հարցին, որ այդ հանձնաժողովն առաջ է տանում փակ համամասնական ընտրակարգը, որը մարզերի ներգրավվածության հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել, հայտարարել է վարչապետ Փաշինյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի