Արցախի շուրջ չերեւացող գործընթացները ավարտված չեն
Արցախի շուրջ որոշ զարգացումներ են ընթանում, որոնք արդեն տեսանելի են: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով, պատահական չի համարում հենց այս ժամանակահատվածում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սոչիում:
«Այդ հանդիպմանը, իհարկե, անդրադարձ եղել է Ղարաբաղի հարցին, որը ինչպես գիտենք, անկախ հարց չէ, միայն ՀՀ եւ Ադրբեջանի հարցը չէ: Այստեղ արտաքին գործոններ կան, եւ բնականաբար, այդ գործոններից մեկը Ռուսաստանն է եւ շատ դեպքերում շատ բան կախված է նրա վերաբերմունքից»,-Henaran.am -ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով, այն , որ ՌԴ չի վստահում Հայաստանի այսօրվա իշխանություններին, չի նշանակում, որ նա ցանկանում է Ղարաբաղի հարցում Ադրբեջանին օգնել, բայց մյուս կողմից, այստեղ կա նաեւ Թուրքիա-Ռուսաստան, ԵՄ-Հայաստան հարաբերությունների հարցը. «Պատահական չէ, որ գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջան այցելելց եւ նույնպես խոսեց ղարաբաղյան հիմնախնդրից, նշելով՝ կցանականա, որ Գերմանիան ավելի ակտիվ դերակատարում ունենա այս հարցում, ինչին ի պատասխան ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ ձեւաչափն արդեն կա եւ չորրորդը ավելորդ է: Սա նշանակում է, որ զարգացումներ են տեղի ունենում»:
Անդրադառնալով այսպես ասած, ադրբեջանի փախստականներ քայլարշավին, քաղտեխնոլոգն ասաց, որ դա սադրանք էր , բայց նաեւ վկայում է, որ Արցախի շուրջ չերեւացող գործընթացները ավարտված չեն:
Ինչ վերաբերվում է Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշմանը, Արմեն բադալյանը նկատեց.«Սկզբից Փաշինյանը մի բան էր ասում, որ չի բանակցելու, դա Ղարաբաղի հարցն է, իսկ հիմա պարզվում է՝ պատրաստ է գնալ բանակցել: Ադրբեջանն իհարկե, զգացել է, որ այս հարցում Հայաստանը հստակ դիրքորոշում չունի ու այդ հանգամանքն օգտագործելու է, թե ինչպես, այս պահին դժվար է ասել եւ դժվար է ասել, թե ինչ հետեւանքների կբերի դա»: