Պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը
Մարդու իրավունքների պաշտպանն իր դիրքորոշումներն է ներկայացրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է իրավունքների երաշխավորման ու պաշտպանության սահմանադրական առաքելություն՝ դրանով իսկ նպաստելով երկրի իրավապաշտպան ողջ համակարգի արդյունավետ աշխատանքին: Սա իր հերթին ենթադրում է, որ Պաշտպանի ուշադրության ներքո գտնվող հիմնարար հարցերից են երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները: […]





































