14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Որոշեցին թքել ամեն ինչի վրա. Հայոց աշխարհ

Երբ այլեւս ծիծաղելի չի լինում, մարդիկ պահանջում են, որ կրկեսը հեռանա։ Հայոց աշխարհում միանգամայն այլ է. մեզանում ամեն ինչ պատրաստ են վերածել կրկեսի, նույնիսկ բնավ ոչ ծիծաղելին։   Վերցնենք թեկուզ արտահերթ ընտրությունների հետ կապված պատմությունը։ Չէ՞ որ երեխային էլ պարզ է. չի կարելի ընտրություններն անցկացնել Ընտրական օրենսգրքի ընդունումից ընդամենը մեկ ամիս անց։ Դա ոչ միայն տրամաբանության, […]

Փաշինյանը կորցնում է վստահությունը. 168 Ժամ

«Հունան Պողոսյանը չպետք է նշանակվեր մարզպետ, ավելին նրա դեմ պետք է բազմաթիվ քրեական գործեր հարուցվեին, սկսած անօրինական հարստացումից մինչև անօրինական գործողություններ ցուցարարների դեմ, և այլն: Ինձ համար այս նշանակումը հասկանալի չէ: Գուցե սա սիրո և հանդուրժողականության հերթական փո՞րձն է, բայց հանցագործների նկատմամբ չի կարելի ոչ սեր, ոչ հանդուրժողակա­նություն. հատկապես, որ սա լինում է ի հաշիվ […]

Հայաստանում օտարերկրյա ներդրումները 91 մլնից իջել են 9 մլն դոլարի /տեսանյութ/

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրել են Համաշխարհային տնտեսական ֆորումի «2018թ. մրցունակության համաշխարհային զեկույցի» հրապարակած տվյալները։ Ներկայացվեց նաեւ Հայաստանի տնտեսական ցուցանիշները: Տեսանյութը՝ yerevan.today-ի

Հեղափոխություն արեցիր, որ ի՞նչ անես. Առավոտ

Ոստիկանի 27 տարվա աշխատւսնբային փորձ ունեցող Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո վարչա­պետ Նիկոլ  Փաշինյանը հայ­տարարել  է. «Ես  շատ կարեւ­որ եմ համարում, որպեսզի երկրում տեղի ունեցած հեղա­փոխության արդյունքում  որեւէ  մեկն իր կյանքն ավարտ­ված չհամարի Հայաստանի Հանրապետությունում:         Եվ այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ մենք ՀՀ- ում չպետք է թույլ տանք, որ­պեսզի զարգանա այնպիսի երեւույթ, […]

«Դատարկ ջեբով ու՞ր ես գնում, Նիկոլ ջան». Հայոց աշխարհ

Թե այս ամենը ինչպե՞ս է անդրադարձել Հայաստանի ներդրումային միջավայրի վրա, դժվար չէ պատկերացնել։ Մի շարք գործընկեր երկրներ բացահայտ հայտարարում են, որ այդ պայմաններում ներդրումային հույսեր չպետք է փայփայել։    Կառավարությանը չհաջողվեց ներդրումային ակտիվություն ապահովել ոչ միայն արտաքին, այլեւ ներքին միջավայրից։ Դրա հետեւանքները տնտեսությունը շուտով զգալու է։     Որքան էլ թվում է, թե կառավարությանը հաջողվեց պահպանել […]

Շտապեք ընտրությունների հարգելիներս, այլապես ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համոզված է՝ 2019-ի պետական բյուջեի նախագծով «պլանավորված» է ավելի մեծ կոռուպցիա։ Այս մասին տնտեսագետը գրել է ֆեյսբուքյան էջում։ «Վերջապես ստացա 2019-ի կառավարության բյուջեի նախագիծը՝ ուղարկված ԱԺ։ Ի դեպ, ասում են, որ, հնարավոր է, որ ոչ մի բյուջեի նախագիծ էլ չի քննարկվելու՝ արտահերթ ընտրությունների պատճառով։ Դա, իհարկե, լավ է։ Այսպիսի բյուջե […]

Քաղաքական համակարգը չի կարող կենսունակ լինել առանց ընդդիմության

Ժամեր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՝ երկիրը տանելով հափշտապ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ուղիով: Հայաստանյան ներքաղաքական նման զարգացումներին նախորդած ու հաջորդող գործընթացների մասին, «Իրավունքը» զրուցեց ՀՀ ՊԿԱ քաղաքագիտության ամբիոնի երկրորդ կուրսի մագիստրանտ, ապագա քաղաքագետ Սմբատ Ղահրամանյանի հետ: – Ըստ էության, այսօր ՀՀ վարչապետը հրաժարական է տալիս: Ձեր գնահատմամբ՝   այլեւս փա՞ստ է, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերին,  թե՞ դեռ անակնկալներ կարող են լինել: – Իրավացի եք, վարչապետի հրաժարականը սպասվում է այսօր, իսկ երբ կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ […]

Մատնոցախաղ. Հայոց աշխարհ

Իշխանությունը կարող է լինել ինչպիսին ասես. սիրելի, ժողովրդականություն վայելող, ատելի, հանցավոր, տոտալիտար, անզոր. միայն ոչ ծիծաղելի։   Այդպիսին է ամեն մի իշխանության բնույթը. ինչ ասես, միայն ոչ հիմարություն, որը քմծիծաղ է առաջացնում եւ առատ սնունդ տալիս անեկդոտների հեղինակներին։    Վարչապետի հրաժարականի բեմականացումը առաջացնում է միայն ծիծաղ։ Սկզբունքորեն ամեն մի ոչ ստանդարտ իրադրություն, եթե վախ չի հարուցում, ապա […]

Թագավորն ապրած կենա, իսկ ժողովո՞ւրդը. Հրապարակ

Կարելի է արդյոք ընդդիմախոս­ներին «քաղաքական դիակներ» անվանել, սպառնալ նրանց «աղբանոց» նետելով, հայտարարել, որ հո­գեբույժի կարիք ունեն: Կարելի է արդյոք հասարակությունը բաժանել հեղափոխականների ու հակահե­ղափոխականների, սեւերի ու սպիտակների: Կարելի է մի ելույթում 37 անգամ օգտագոիծել «ժողովուրդ» բառը եւ 12 անգամ՝ «ես ձեզ սիրում եմ» արտահայտությունը: Կարելի է հարուցել աղմկոտ քրեական գործեր, հաղորդագրություններ տարածել՝ լուրջ մեղադրանքներով, ապա […]

Փաշինյանի հաշվարկը՝ Սահմանադրությունը թաքնված լուծումներ ունի. Ժողովուրդ

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ այս պարագայում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ահա արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրությունում հետաքրքիր լուծումներ են թաքնված: Մասնավորապես, օրաթերթը տեղեկացավ, որ ընտրություններից հետո գործելու է Սահմանադրության 149-րդ հոդվածը, որը սահմանում է. «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի