26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հեղափոխություն արեցիր, որ ի՞նչ անես. Առավոտ

Ոստիկանի 27 տարվա աշխատւսնբային փորձ ունեցող Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո վարչա­պետ Նիկոլ  Փաշինյանը հայ­տարարել  է. «Ես  շատ կարեւ­որ եմ համարում, որպեսզի երկրում տեղի ունեցած հեղա­փոխության արդյունքում  որեւէ  մեկն իր կյանքն ավարտ­ված չհամարի Հայաստանի Հանրապետությունում:        

Եվ այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ մենք ՀՀ- ում չպետք է թույլ տանք, որ­պեսզի զարգանա այնպիսի երեւույթ, որը պայմանակա­նորեն կարելի է կոչել քաղա­քական ռասիզմ»: Ասել է թե՝ վարչապետի տրամաբանությամբ, հե­ղափոխությունից հետո պետական պաշտոնից զրկվածը կյանք չունի, կյանքի միակ իմաստը պետական պաշտոնն է: Հունան Պողոսյանը ծառայել Է նախորդ իշխանություններին, ում դեմ հիմա պայքարում են թավշյա հեղափոխականնե­րը: Սա դեռ մի կողմ: Ամենացնցողը վարչապետի այն միտքն է, թե պետական  պաշտոն  չունեցողը  կյանք չունի: Ուրեմն եւ այն Է ակնհայտ, որ թավշյա հեղափոխականները կյանքի իմաստը տեսնում են պետական պաշտոն ունե­նալու մեջ: Ասել Է թե՝ այսօրվա կառա­վարության շատ անդամներ, օրինակ՝  փոխվարչագետներ Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, նախարարներ Արայիկ Հարությունյանը, Մխիթար Հայրապետյանը, հազիվ  5-6 ամսվա կյանք ունեն: Ու սա բացատրում Է նրանց խոսքերի ու գործերի տրամաբանությունը, իրենց վստահված ոլորտները ղեկավա­րում են այնպես, ինչպես ցանկացած վեց ամսական մեկը:

Դառնանք Հունան Պողոսյանին: Ինչու Է վարչապե­տը «կապում» նրա կյանքի ժամանակավորապես կտր­ված թելը, ինչու կյանք չտալ  բոլոր նրանց, ում «կյանքից զրկել են» անցած տարիներին, օրինակ՝ Մու­րիկ Խաչատրյանին, Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին, Հովիկ Աբրահամյանին, Ռոբերտ Քոչարյանին վերջապես: Նաեւ նրանց, ում պետա­կան պաշտոն, Նիկոլ  Փաշինյանի տրամաբանու­թյամբ՝  կյանք էր տվել հենց ինքը՝ Նիկոլ Փւսշինյանը, ում էլ կարճ ժամանակ անց «զրկեց կյանքից»: Նապոլեոնի ժամանակների Ֆրանսիա յում երգում էին՝ «Ֆրանսիացին պիտի ապրի Ֆրանսիայի համար»:  Երկրի, ոչ թե պետական պաշտոնի: Նոր Հայաս­տանում երգում են՝ «Հայեր ջան, դա­խով»:  Ուր, ում համար, հանուն ինչի, այսօր ասել է Նիկոլ Փւսշինյանը. հանուն պետական  պաշտոնի:

Այլ հրապարակումներին ծանոթացրեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ