14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Պարոն Փաշինյան, Դուք այդ իրավունքը չունեք

Ժողովուրդը չի հաղթել ոչ երեկ, ոչ այսօր եւ ոչ էլ վաղը։ Հաղթել եք դուք պարոն Փաշինյան։ Իսկ, եթե ցանկանում եք, որ իսկապես հավատանք , որ ժողովուրդն է հաղթել ուրեմն հաշվի առեք ժողովրդի կարծիքը, այն է վերանայեք ձեր խեղաթյուրված կադրային քաղաքականությունը եւ երբեմն պաշտոններ շռայլելուց համաձայնեցրեք ձեր որոշումները ժողովրդի հետ։ Դա կլինի իրական ժողովրդական հաղթանակ։ Ժողովուրդը […]

Ամեն ինչ նորից կրկնվում է՝ նույն սցենարով

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տապալելով ՀՀԿ-ն ծառայություն մատուցեց Նիկոլին: Նիկոլը պարտք մնաց, ենթադրվում է, որ փոխհատուցում կլինի: Եթե փոխվեր օրենսգիրքը, դա իշխանության կուսակցության` ՔՊԿ-ի համար ավելորդ գլխացավանք էր դառնալու: ԵԽ-ն մուննաթ էր գալու ընդունված կարգը խախտելու համար ու մի օր դա օգտագործելու էր: Հիմա Նիկոլը ֆորմալ առումով իր խոստումը կատարել է` օրենսգիրքը ուզել է փոխել, բայց […]

Ցուրտը ստիպում է հավատալ ոչ թե հե­ռուստացույցի, այլ սառնարա­նի պարունակությանը. Իրավունք

Այս արտահերթին Աժ նախագահ Արա Բաբլոյանից, անշուշտ, երկաթյա նյարդեր պահանջվեցին, քանզի հակատրամաբանա­կան շտապողականությամբ ԱԺ բերվեցին Ընտրական օրենսգրքի այնպիսի հիմնարար փոփոխություններ, որոնց նորմալ ընթաց­քով ընդունելու համար կպահանջվեր առնվազն 6 ամիս: Բայց մի­աժամանակ կա նաեւ հիսթերիաների հակված թավշակրոն վար­չախումբ՝ իր վոժդով հանդերձ, որ դատարկ տեղից կարող է մեծ լարվածություն ստեղծել: Բայց նման է, որ ԱԺ նախագահին հա­ջողվեց […]

Ինչ-որ բան ձեւախեղվել է՝ նոր ռումբ Փաշինյանի տակ. Ժամանակ

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն աչքի է ընկնում անկանխատեսելի հայտարարություններով, որոնք միանշանակ չեն ընկալվում անգամ հեղափոխության երդվյալ պաշտ­պանների կողմից: Վարչապետն, օրի­նակ, մեղմ ասած, չկարողացավ հիմ­նավորել, թե ինչու էր պետք հատկա­պես Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետի պաշտոնում: Հիմնավորումները մի տեսակ ստան­դարտ էին ու պակաս համոզիչ: Նույն շարքին է դասվում նաեւ Նիկոլ Փտշինյանի օրերս արած հայտարարու­թյունը, թե Հայաստանում […]

Լայվ հաթաթա տվեց՝ ժողովրդով

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նորից լայվ էր՝ ֆեսյբուքով: Կրկին թեման արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էր: Այս լայվն էլ նախորդներից չտարբերվեց, Փաշինյանը նորից, լայվ հաթաթա տվեց ու սպառնաց ժողովրդով: Նախ հիշեցրեց, որ վաղը՝ հոկտեմբերի 23-ին, լրանում է վարչապետի թեկնածություն առաջադրելու առաջին ժամկետը: Ասաց, որ տեսականորեն հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրությունները ձախողելու դավադրությունները: «Եթե հանկարծ որևէ […]

Ժողովուրդը հստակություն է պահանջում և նոր թշնամիներ

Հեղափոխությունը լեգիտիմացրեց հանրային քֆուրը, և այն վերածվեց հանրային դաշտում քաղաքական հարաբերությունների կարևոր գործիքի: Հանրային քֆուրը սահմանազատեց «մենք»-ին և «դուք»-ին: Քֆուր տվողը «ժողովուրդն» է, իսկ քֆուր «ուտողները»՝ ժողովրդի թշնամիները: Այս պարագայում կյանքը հստակ է, կան սևեր և սպիտակներ, իսկ ընտրությունների արդյունքները` կանխատեսելի: Սակայն վերջերս նկատվում է քֆուրների կտրուկ նվազում, ինչը ցույց է տալիս, որ կյանքը կորցնում […]

ԼԳԲՏ-ի տակ կռացած իմ Երեւան

Երբ աշխարհահռչակ գեյ Էլթոն Ջոնը հրավիրվեց Հայասատան եւ Առաջին Հանրապետության հարյուրամյակին հայտարարեց, որ եկել է սատարելու իր նմաններին եւ հույս ունի, թե հայ ժողովուրդը կվերացնի իր վրայից այդ խարանը /նկատի ունի ընդդեմ այլասերության դիրքորոշումը-հեղ./ հեղափոխական էյֆորիան դեռևս  թույլ չէր տալիս, որպեսզի սթափ մարդկանց հարցերը բարձրաձայնվեն՝ ինչու է պետական մակարդակով Հայաստանում տիրաժավորվում այլասերությունը: Այն ժամանակ հեղափոխության […]

Ներդրումների անկում 11 անգամ. Սերժ Թանկյանը երգեր էր երգում, դե արի Հայաստան ներդրում արա

Կառավարությունը  հինգ  ամիսների  ընթացքում, ըստ էության, ոչինչ չի արել։  Հիշում եք, երբ որ մայիսին ծրագիր ներկայացրեցին այսպես կոչված ծրագիրը, իրականում ծրագիր չկար եւ ես ասում էի՝ առանց ծրագիր Կառավարությունը  չի կարող աշխատել։ Դուք պատկերացրեք ներդրումների անկում եղավ 11 անգամ, բա հեղափոխություն  էր, երգեր էին երգում, Սերժ Թանկյանը երգեր էր երգում, դե արի  Հայաստան  ներդրում  արա։ […]

Անգիր արեք այս կանոնը. Հրապարակ

Բումերանգի կանոնը գործում է բոլորի համար եւ բոլոր ժամա­նակներում, ուստի արժե, որ այն «անգիր» անեն բոլոր քաղաքական գործիչներն ու բոլոր ժամանակների իշխանությունները: Երբ դու իշխա­նության գալով բոլոր նախկին­ներին՝ առանց պատճառի, թացն ու չորն իրար խառնած, ճամփում ես «վաստակած հանգստի», պետք է հիշես, որ մի գեղեցիկ օր էլ քեզ հետ են այդպես վարվելու: Եվ պարտա­դիր չէ, […]

Կախարդական փայտիկը դավաճանում է

Երբ մայիսին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում վարչապետ էր ընտրվում, երկյուղած պատգամավորները զգուշավոր հարցեր էին փորձում տալ թեկնածուին երկրի համար կարևոր խնդիրների լուծման իր պատկերացումների մասին: Բոլոր հարցերը մի պատասխան ունեին՝ հակակոռուպցիա: Ապագա վարչապետը նույնիսկ չվարանեց հայտարարել, որ դա այն կախարդական փայտիկն է, որը ոչ ավելի, ոչ պակաս, Հայաստանը թռիչքի է տանելու: Բայց այն համընդհանուր ագրեսիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի