26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼԳԲՏ-ի տակ կռացած իմ Երեւան

Երբ աշխարհահռչակ գեյ Էլթոն Ջոնը հրավիրվեց Հայասատան եւ Առաջին Հանրապետության հարյուրամյակին հայտարարեց, որ եկել է սատարելու իր նմաններին եւ հույս ունի, թե հայ ժողովուրդը կվերացնի իր վրայից այդ խարանը /նկատի ունի ընդդեմ այլասերության դիրքորոշումը-հեղ./ հեղափոխական էյֆորիան դեռևս  թույլ չէր տալիս, որպեսզի սթափ մարդկանց հարցերը բարձրաձայնվեն՝ ինչու է պետական մակարդակով Հայաստանում տիրաժավորվում այլասերությունը:

Այն ժամանակ հեղափոխության առաջնորդին ուղղված հարցադրումն այդպես էլ մնաց անպատասխան, որին պարզապես պետք է մեկ բառով պատասխաներ՝ կո՞ղմ է այլասերության գովազդին մեր երկրում՝ այո, թե ոչ: Այսպիսով, պիղծ արևմտյան արժեքների հաղթական մուտքն ու դրա արձանագրումը առաջին քրիստոնյա երկրում արձանագրվեց հեղափոխական ծափողջյունների աղմուկի ներքո՝ աննկատ: Պղծության քարոզը նույնքան աննկատ հասավ յուրաքանչյուրիս քթի տակ:

Նախօրեին Երևանի 2800-ամյակին, երբ նորընտիր՝ հայկ-ական Երևանի քաղաքապետարանը քաղաքի շենքերին փակցրեց վարդագույն եռակյունիներ` որպես հոբելյանի նշան, դարձյալ  քչերը հասկացան, որ հազարամյակների պատմություն ունեցող ժամանակի տուֆակերտ վարդագույն մայրաքաղաքը դե ֆակտո կռացավ ԼԳԲՏ-ի սիմվոլների տակ :

44504139_1150437588446780_5116354768880533504_n

Իհարկե, հիպնոսի տակ գտնվողները դեռ կշարունակեն սա համարել  պատահականություն, մյուսները կշարունակեն գոլության՝ ոչ տաք, ոչ սառը կենսակերպը, ուրիշները կասեն՝ մեզ ինչ, կարեւորը ապրուստ լինի: Իսկ գիտեք, թե ինչ է ասում քրիստոնյա Հայաստանի Տեր Աստվածը՝ քանի որ գոլ ես և ո՛չ տաք, ո՛չ էլ սառը, ես փսխելու եմ քեզ իմ բերանից …

Ուստի հիշիր, թե ինչ ստացար և ինչ լսեցիր, և պահիր այն ու զղջա…  

«Տղամարդու հետ կնոջ հետ պառկելու պես չպառկես. պղծություն է դա: Եվ ոչ մի անասունի հետ չզուգավորվես՝ նրա հետ պղծվելով. և որևէ կին անասունի առջև չկանգնի՝ նրա հետ զուգավորվելու համար. գարշություն է դա:

Սրանցից որևէ մեկով չպղծվեք, որովհետև այս ամենով պղծվեցին այն ազգերը, որոնց ձեր առջևից պիտի քշեմ: Եվ այն երկիրը պղծվեց, և ԵՍ նրա անօրինությունը նրա վրա պիտի հատուցեմ, և այն երկիրն իր բնակիչներին դուրս պիտի փսխի: Իսկ դուք ԻՄ կանոններն ու դատաստանները պահեք, և այս պղծություններից ոչ մեկը չանեք՝ ո՛չ ձեր երկրացին, ո՛չ ձեր մեջ պանդխտացող օտարականը: Որովհետև ձեզանից առաջ եղած այն երկրի մարդիկ արին այս բոլոր պղծությունները, և երկիրը պղծվեց. Որ այն երկիրը ձեզ էլ դուրս չփսխի՝ երբոր դուք նրան պղծեք, ինչպես որ ձեզանից առաջ եղած ազգերին պղծեց: Որովհետև ամեն ոք, ով որ այս բոլոր պղծություններից մեկն անելու լինի, այդ անող անձինք իրենց ժողովրդի միջից պիտի կորչեն: Եվ ԻՄ հրամանները պահեք, որ ձեզանից առաջ գործված պիղծ սովորություններից չանեք, և նրանցով չպղծվեք. Ես եմ ՏԵՐԸ՝ ձեր Աստվածը» (Ղևտացիներին 18:22-30):

Չխաբվեք, Աստված չի ծաղրվում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ