27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ժողովուրդն այդ՝ ես եմ…

«Ես հիմա տեսնում եմ, որ շատ մեծ հանրային դժգոհություն կա իմ հրաժարականի կապակցությամբ»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարել է, որ իր հրաժարականի հետ կապված իրավիճակը պետք է հասկանալի լինի՝ բոլոր նրբություններով, նա հայտարարել է՝ «որևէ գործողություն չպետք է անեմ ժողովրդի իշխանությունը վտանգի տակ դնելու համար, բայց մյուս կողմից մենք պետք է անպայման արտահերթ ընտրություններ անենք, որպեսզի բարիկադային ռեժիմից անցնենք առօրյա աշխատանքային ռեժիմի»:

Նիկոլ Փաշինյանը, փաստացի, իր վարչապետությունը հռչակում է «ժողովրդի իշխանություն»,-ասել է թե, եթե վարչապետի աթոռին ոչ թե ինքը, այլ մեկ ուրիշը նստի, կնշանակի՝ «ժողովրդի իշխանություն»-ը վտանգված է, էլ ժողովուրդը չի իշխանություն, ուրիշն է, օրինակ՝ նրանք, որոնց նպատակն է «խանգարել պետությանը, երկրին, ժողովրդին առաջ ընթանալու»։

Շեֆից հետ չի մնացել նաեւ ՔՊ-ական Լենա Նազարյանը: ԱԺ ճեպազրույցների ժամին Ելք խմբակցությունը ղեկավարող Լենա Նազարյանը հայտարարել է, որ «թեկնածու առաջադրելու դեպքում նրանք (նկատի ունի Հանրապետականին,-խմբ.) պետք է հասկանան, որ ճոճում են այն նավակը, որում իրենք են գտնվում»։ Այնուհետեւ Լենա Նազարյանը նախազգուշացրել կամ գուցե՝ սպառնացել է, թե «դա շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ»:

Ըստ ամենայնի, Լենա Նազարյանը նկատի է ունեցել, որ վարչապետի մի կոչով նորից քաղաքացիների մի մասին, իսկ իրենց ձեւակերպմամբ ու ընկալմամբ՝ ժողովրդին, փողոց կհանեն, այնպես, ինչպես առաջնորդեցին դեպի խորհրդարան միայն այն պատճառով, որ օրենսդիր մարմինը համարձակվել էր աշխատել, այսինքն, օրենք էր ընդունել, արել էր այն, ինչը պարտավոր էր անել, ինչի համար կոչված էր եւ վերջապես, լիազորված՝ Սահմանադրությամբ։ 

Փաստացի, այսօր երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ «ժողովրդով» շանտաժ անելով վարչապետն ու իր կուսակցությունը պետք է որոշեն, թե այս կամ այն քաղաքական ուժն ինչ անի, ինչ որոշում կայացնի, ինչպես մասնակցի քաղաքական կյանքին, կամ ընդհանրապես, մասնակցի՞, թե ոչ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ