«Թրաշը» լավագույն զարդը չէ. Հրապարակ
Փաշինյանն իի համախոհների հետ հասավ Երեւան, իսկական հեղափոխականի տեսք ուներ. երկար ճանապարհից ու դաշտեիում քնելուց հոգնած, ճամփոիդական շորերով, մազ-մորուքով, անխնամ, ուսապարկը՝ ուսին: Նրա կերպարը ճգնավորի ու Մովսեսի խառնուրդ էր, հետո, երբ փշալարերից ձեռքը վնասվեց, կերպարն ամբողջացավ վիրակապով: Այս կերպարն էր նաեւ մարդկանց համոզում, որ նա պալատներից չի դուրս եկել՝ իրենցից մեկն է, նույնքան զրկված ու զաիկված, ինչպես իրենք, ուստիեւ՝ «ժողովրդի թեկնածուն»: Անցավ ժամանակ, եւ Գյումրի-Երեւան երթուղին ոտքով կտրած մարդիկ մտան «պալատներ»:
Մի մասը կարծում էր, որ մայիսի 8-ից հետո այս երիտասարդները պետք է կերպարանափոխվեին՝ ճամփորդներից վերածվեին իշխանավորների, որոնց խնդիիը ոչ թե այդ գիշերը մի տեղ անցկացնելն ու ինչ ուտելը պետք է լինի, այլ թե որտեդ են գիշերում եւ ինչ են ուտում իրենց երկրի քաղաքացինեիը: Իսկ պալատներում ապրողներին եւ երկիրը ներկայացնողներին պատշաճ չէ ճամփորդի արտաքինը՝ պետք է կոստյում հագնել, փողկապ կապել, լողանալ ու սափրվել, դանակ-պատառաքաղ օգտագործելու, մարդկանց հետ շփվելու կուլտուրային տիրապետել:
Բայց այս անցումը, պարզվեց, այնքան էլ արագ ու հեշտ չի տրվում: Մանավանդ, ոմանց համոզել էին, ոի թափթփված տեսքն ու անթրաշ դեմքն իրենց շատ են սազում: Բայց աշխարհի մեծերի հետ սեղան նստելիս, բանակցելիս, նախագահական պալատներում ընդունելությունների ժամանակ «թրաշը» լավագույն զարդը չէ, ուստի ես՝ անձամբ, շատ ուրախացա՝ տեսնելով, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սափրել է մորուքը: Փոքրիկ, բայց խոստումնալից քայլ, որը կարող է վարակիչ լինել մյուսների համար: Վստահ եմ՝ մինչեւ երիտասարդները չսափրվեն ու իմիջ չփոխեն, մեր երկրի գործերն առաջ չեն գնալու:
Այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այս համարում: