26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Իրանին խեղդելու ենք եւ դա ձեզ համար ծանր է լինելու. Հայաստանին ներկայացվել է վերջնագիր

«Հայաստանին ներկայացվել է վերջնագիր, ոչ թե այլընտրանք: Խոսքը գնում է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները եթե ոչ խզելու, ապա բարդացնելու մասին, այլեւ խոսք է գնում հայ-իրանական հարաբերությունների մասին: Պարոն Բոլթոնը ցանկանում է Հայաստանը սարքել հակաիրանյան պլացդարմ», –Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արված հայտարարություններին, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: […]

Հայաստանը աշխարհաքաղաքական հակամարտության գոտու է վերածվում

-Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները ստրատեգիական են, – Արցախի հարցի լուծումն ԱՄՆ շահերից է բխում, – Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կարող է ազդել ողջ աշխարհում տիրող իրավիճակի վրա, – Պատրաստ են զենք մատակարարել կոմերին (զենքին հետևող զորքը պահում ենք մտքում), -Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ-ի շահերից: Հետևություն Երբեք […]

Ինչ որ պահի Նիկոլ Փաշինյանին կարող է թվալ, որ «մինչև Ղարաբաղի հարցը չլուծենք, ոչ մի զարգացում չի լինի

Ի տարբերություն շատ ու շատ համախոհ ընկերներիս՝ ես փարսախներով հեռու եմ այն մտքից, թե իբր «Նիկոլը հողերը ծախելու ա/ծախում ա/ուզում ա՝ ծախի»։ Համակարգային պարզ վերլուծությունը բավական է՝ հասկանալու, որ Նիկոլ Փաշինյանի համար՝ որպես երկրի ղեկավարի, առաջնային են դիտվում այլ՝ ավելի շատ ներքին կենտրոնադրում ունեցող օրակարգեր՝ կոռուպցիա, հավասարություն, նոր/տարբերվող որակի պետականաշինություն, «պատմական արդարության վերականգնում» և այլն։ […]

Հայկական իրականությունը վերածվում է ծանր մղձավանջի. Իրատես

Հայկական իրականությունը վերածվում է ծանր մղձավանջի: Կրկին ու կրկին հիշենք Հռոմի պապի նա­խորդ օրվա բարձրաձայնումը եվրոպական պոպուլիզմի ու Հիտլերի մասին, որին «ընտրեց իր իսկ ժողո­վուրդը» մեծ ոգևորությամբ, որն էլ աշխարհն ու գեր­մանական ժողովրդին ներքաշեց պատերազմի մեջ կործանելով երկրներ, միլիոնավոր մարդկանց կյան­քեր: Այն, ինչ կատարվում է այսօր հայաստանյան ներ­քաղաքական կյանքում, ուղղակի աբսուրդ է: Մեկ մար­դու մոնոթատրոն, […]

Նիկոլ Փաշինյանի պրոբլեմը. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյա­նի պրոբլեմը, ըստ իս, այն է, որ նա շարունակում է աշխարհին նայել խմբագրի աչքով՝ խմբագրականներ է գրում, վերլուծություններ եւ լրագրողական հետաքննություններ անում ու դավադրություններ հայտնաբերում, հեգնում եւ հանդիմանում է քաղաքա­կան գործիչներին, բռնում նրանց ստե­րը, կասկածներ հայտնում, վարկած­ներ առաջ քաշում, անանուն տեղե­կություններ հրապարակում: Այսինքն՝ այն, ինչ անում են լրագրողներն իրենց ամենօրյա աշխատանքում: Բայց այդ […]

Փաշինյանը վերջնականապես քար նետեց Ծառուկյանի վրա. Ժամանակ

Գործարարի ինչին է պետք գնալ Ազգային ժողով, խորհր­դարանում ունեցած ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ելույթ էր ունենում իր հրաժարակա­նից հետո վարչապետի առաջադրման ֆորմալ գործըն­թացի շրջանակում: Ազգային ժողովը, ինչպես եւ քաղաքա­կան համաձայնությունն էր, մերժեց վարչապետի թեկնա­ծությունը, եւ յոթ օր անց փաստացի տեղի կունենա Աժ լուծարումը, իհարկե, երբ խորհրդարանը երկրորդ ան­գամ չի ընտրի վարչապետ: Այլ […]

«Բա քեզ ընտրե՞նք, այ կապիկ». Նիկոլի «ժողովուրդը» չի կարող պետության ճակատագիրը որոշել

Նիկոլ Փաշինյանի ելույթներում ու ուլտիմատումներում կարմիր թելի պես անցնող «ժողովուրդը» չի կարող որոշում կայացնել, այն պարզ պատճառով, որ ունակ չէ որեւէ համարժեք որոշման: Որքան էլ ցավալի է, որքան էլ անդուր՝ շատերի ականջի կամար ու որքան էլ ողբերգական պետության քաղաքացու տեսանկյունից, այդ «ժողովուրդը» չի հասկանում, թե երկրում ինչ է կատարվում: Նա ուղղակի անվերապահ հավատում է Փաշինյանին, […]

Էսթետ, էյֆորիկ ու գեղեցկագույն Նիկոլ, հասար՝ իջի

Ուրեմն՝ 5 ամիս երկրի վարչապետ աշխատած անձը 1 ժամ ելույթում ինչից ասես խոսեց, բացի՝ 1․ տնտեսական արմագեդոնից, 2․ արտաքին քաղաքականությունից, 3․ անվտանգությունից։ Ինքը պատին ծեփելու, ասֆալտին փռելու մասին ա խոսել 5 ամիս, ՀՀԿ-ին մեղադրում ա ներդրումների բացակայության, վախի մթոնոլորտ ձևավորելու մեջ:  Իր հետ հուշագիր ստորագրած ԲՀԿ-ին ու հավատարմության երդում տված ՀՅԴ-ին թողած՝ ՀՀԿ-ին մեղադրեց ԸՕ […]

Ու սրանից հետո ուզում եք նորմալ դատարաններ ունենալ. Իրավունք

Չնայած թերթի համառ ջանքերին, այնուամենայնիվ՝ տեւական ժամանակ է, որ Բարձրագյույն դատական խորհրդից (ԲԴԽ) այդպես էլ չենք կարողանում պարզել՝ ու մի կերպ շենք կարողանում՜ պւսրզել այդ կառույցն արդյոք տեղյա՞կ է, թե այդ որ դատավորներն են զանգահարել Փաշինյանին, ինչպես նա էր ասում՝ ցուցումներ ստանալու համար եւ արժանացել մերժման: ԲԴԽ-ն հենց այն մարմինն է, որը, գոնե ըստ մտահղացման, պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի