25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արտահերթ ընտրությունները քաղաքական ուժերին ստիպելու են նոր դաշինքներ ձեւավորել. քաղտեխնոլոգ

Քաղաքագետ Արմեն Բադալյանի խոսքով, անորոշ է, թե առաջիկա արտահերթ  խորհրդարանական ընտություններին 3-րդ եւ 4-րդ քաղաքական ուժերը որոնք են լինելու: Ըստ քաղտեխնոլոգի, ակնհայտ է, որ առաջինը «Իմ քայլ»-ը դաշինքը կլինի, հնարավոր է՝ ԲՀԿ-ն հավակնի երկրորդ տեղին, բայց ըստ նրա, դժվար է կանխատեսել մյուս ուժերին: 

 «Գործող վարկանիշային ընտրակարգը ստիպում է, որ այսպես ասած՝ մարդ-կուսակցությունները միավորվեն եւ դառնան դաշինք, մի բան, որը նրանք չեն ցանկանում անել, շատ դեպքերում ելնելով իրենց կուսակցապետերի անձնական ամբիցիաներից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով  առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ուժերի կոնֆիգուրացիային:

Ըստ նրա, արտահերթ ընտրությունները քաղաքական ուժերին ստիպելու են գաղափարական ուղղվածության հիմքով նոր դաշինքների ձեւավորմանը, եթե նրանք ցանկանում են խորհրդարան անցնել: Արմեն Բադալյանի խոսքով, այսօր Հայաստանում արեւմտամետ բեւեռի ստեղծման կարիք կա:  

«Պատրաստի ընտրազանգվածը կա, կձեւավորվի այդ բեւեռը, թե ոչ՝  կախված կլինի կուսակցությունների ղեկավարների ամբիցիաներից»,-նշեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ այդ բեւեռը կարող է ձեւավորվել «Լույս» դաշինքի շուրջ:

Ըստ նրա, բաց է մնում նաեւ ռուսամետ բեւեռը, որը կողմնակից է ՌԴ հետ հարաբերությունների սերտացմանը եւ որը գնալով պակասում է: Ինչ վերաբերվում է այսպես ասած, ընդդիմադիր բեւեռի ձեւավորմանը, Արմեն Բադալյանն ասում է՝ ընտրությունների ժամանակ վերանում է  գործող իշխանություն ասված հասկացությունը եւ բոլոր քաղաքական ուժերն իրար հակակշռում են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ