Նոր Կյանք գյուղը մնաց առանց վարսավիրի, քանզի վարսավիր Սերոբին կոկորդիլոսասեր Գարիկին արտահերթ չսպասարկելու համար ծեծելով վռնդել են գյուղից: Իհարկե, ինչ որ այդտեղ կատարվել է, շատ է հիշեցնում Երվանդ Օտյանի նկարագրած եւ հեղափոխականների ձեռամբ կործանված Ծապլվար գյուղը, գրում է «Իրավունքը» եւ շարունակում. «Սակայն գործող անձը մարզպետի պաշտոն է զբաղեցնում, իսկ ծեծողները պետականորեն աշխատավարձ են ստանում: Իսկ դա արդեն այլ անուն ունի` ֆաշիզմ: Տվյալ դեպքում կօգտագործենք Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված եզրույթը` փաշիզմ: ԼԱԿՈՏԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԱՆԱՍՆԱՊԵՏԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ 2018-ի հակասահմանադրական հեղաշրջումից հետո նորահայտ հեղափոխական քայլո իշխանավորներին անմիջապես կոչեցին թրաշամանուկներ, քանզի համատեղում էին «հեղափոխական» մորուքը դեղնակտուց տարիքին վայել անփորձության եւ ինքնավստահության հետ: Նաեւ հենց այդ ժամանակ համացանցում ծնվեց լակոտապետություն արհամարհական եզրույթը, քանզի նոր իշխանավորները դրսեւորում էին տհաս դեռահասի պահվածք եւ պետական լծակներին վերաբերվում ամենայն անլրջությամբ: Այն ժամանակ նույն պատանի մարզպետ Գարիկ Սարգսյանի վրա հռհռում էր ամբողջ երկիրը, […]