08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Փաշինյանն ինքն էլ գիտակցում է, որ խորհրդարանական նման մեծամասնության վրա հույս չի կարող դնել. Փաստ

Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ 2020 թվականի փետրվարին կառավարության կողմից նախատեսվում է ստեղծել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով՝ Սահմանադրության հնարավոր փոփոխություն կազմակերպելու, ինչպես նաև համապատասխան հանրաքվեն կազմակերպելու համար։

Այս տեղեկությունը հաստատել են նաև իշխանությունները: Այս թեմայով թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, ըստ որի՝ ձևավորվելիք այդ հանձնաժողովի կազմում իշխանությունները նախատեսում են ընդգրկել բացառապես իրենց հավատարիմ սահմանադրագետների ու իրավաբանների։

Տեղեկություններ կան, որ նոր Սահմանադրությամբ իշխանություններն ուզում են վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի։

Բանն այն է, որ Փաշինյանն ինքն էլ գիտակցում է, որ խորհրդարանական նման մեծամասնության վրա հույս չի կարող դնել։ Թերթի աղբյուրները, սակայն, պնդում են, որ համապատասխան փոփոխությունների հանրաքվեն այնքան էլ շուտ չի անցկացվի։

Ըստ նույն աղբյուրների, նախապատրաստական աշխատանքները բավականին ձգձգվելու են, իսկ հանրաքվեն տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամկետի վերջին մոտ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ