09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Թվային աշխարհը, արհեստական բանականությունը և առողջապահությունը հայտնի ֆուտուրիստի աչքերով. /Տեսանյութ/

Երևանում կայացած երկրորդ Doing Digital միջազգային ամենամյա ֆորումի ժամանակ ֆորումի գլխավոր խոսնակ, հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգը   ընդգծել է, որ եթե ուզում ենք 2050 թվականին խելացի աշխարհի մաս լինել, ապա պետք է թվային լինենք: […]

Քանյե Ուեսթը հարվածել է անծանոթին՝ կնոջը համբուրելու համար /Տեսանյութ/

Daily Mail-ի փոխանցմամբ՝ Քանյե Ուեսթի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն են կատարել: Ի պատասխան՝ Քանյեն բռունցքով հարվածել է մի տղամարդու դեմքին, երբ վերջինը սեռական ոտնձգություն է կատարել իր կնոջ՝ Բիանկա Սենսորիի նկատմամբ: Ռեփերի թիմը DailyMail.com-ին ասել է, որ տղամարդը սեռական ոտնձգության է ենթարկել նրան․ ձեռքը դրել է նրա զգեստի տակ, բռնել է գոտկատեղից եւ համբուրել: Ի […]

Ռուս-ուկրաինական պատերազմ. օր 785 /Տեսանյութ/

Ուկրաինայի արևելյան Դոնեցկի շրջանում՝ առաջնագծի մոտ  ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել երկու մարդ։ Դնեպրոպետրովսկի շրջանի վրա ռուսական հրթիռային հարձակման պատճառով նույնպես վիրավորներ կան: Ուկրաինայի հյուսիսում գտնվող Չեռնիգովի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի: Եվս 78 մարդ վիրավորվել է չորեքշաբթի օրը երեք հրթիռների հարվածից քաղաքի կենտրոնի վրա։ Միաժամանակ  Լեհաստանում ձերբակալվել […]

ԱՄՆ-ը կրկին զգուշացնում է Իսրայելին չհարձակվել Ռաֆահի վրա /Տեսանյութ/

ԱՄՆ պաշտոնյաները կրկին մտահոգություն են հայտնել  Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություններ իրականացնելու Իսրայելի պլանների վերաբերյալ: Սպիտակ տունը հայտնել է, որ Իսրայելի վարչապետը և նրա աշխատակազմը  խոստացել է  «այդ մտահոգությունները հաշվի առնել»։ ԱՄՆ-ը բազմիցս հորդորել է Իսրայելին չսկսել մեծ հարձակում Ռաֆահում, որպեսզի խուսափի Գազայում խաղաղ բնակչության ավելի շատ զոհերից: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել […]

Աշխարհի ամենամեծ խորհրդարանական ընտրությունները մեկնարկում են /Տեսանյութ/

Հնդիկները այսօր իրենց հաջորդ խորհրդարանն ընտրելու համար սկսում են քվեարկել: Նշենք, որ քվեարկությունը տևելու է  յոթ օր և այսօր  առաջինն է: Մինչև  հունիսի 1-ը տևող ընտրություններում գրեթե մեկ միլիարդ մարդ իրավունք ունի քվեարկելու: Վարչապետ Նարենդրա Մոդին ձգտում է իշխանության արդեն երրորդ ժամկետն անընդմեջ: Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, ներառյալ Կոնգրեսը, դաշինք են կազմել շատ նահանգներում՝ պարոն […]

ԱԹՍ-ը համալրվել է դեմքի ճանաչման ծրագրով և դարձել ավելի վտանգավոր /Տեսանյութ/

Ամերիկացի ինժեներ և ձեռնարկատեր Լուի Վինուսը ծրագրավորել և  կառուցել է արհեստական ​​ինտելեկտով անօդաչու թռչող սարք, որը կարող է «թիրախավորել» կոնկրետ անձին և հետապնդել նրան։ Live Science-ի փոխանցմամբ՝  ինժեներ և ձեռնարկատեր Լուի Վինուսը պնդում է, որ ամենակարճ ժամանակում կարողացել է 115 դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքը վերածել մահաբեր զենքի։ Անօդաչու թռչող սարքը համալրելով դեմքի ճանաչման համար […]

Դուբայի օդանավակայանում քաոս է տիրում /Տեսանյութ/

Դուբայում շարունակվում են աննախադեպ տեղումները, քանի որ ԱՄԷ-ն և Օմանը տարերային փոթորիկների ազդեցության տակ են: Հորդառատ անձրևները շարունակում են հեղեղել Պարսից ծոցի երկրները՝ փողոցներում առաջացնելով գետեր և խաթարելով թռիչքները աշխարհի երկրորդ ամենաբանուկ օդանավակայանում: Դուբայի միջազգային օդանավակայանը նախազգուշացրել է «շատ բարդ պայմանների» մասին և որոշ ուղևորների խորհուրդ է տվել չժամանել ջրով հեղեղված տարածքների պատճառով: Իսկ հյուսիսում […]

Եկեղեցում դանակահարված եպիսկոպոսը ներել է ահաբեկչին /Տեսանյութ/

Սիդնեյի եկեղեցում դանակահարված  ավստրալացի եպիսկոպոսը ներել է հարձակվողին: Երկուշաբթի օրը Սիդնեյի եկեղեցում դանակահարված եպիսկոպոսը հայտարարել է, որ «արագորեն ապաքինվում է»: Եպիսկոպոս Մար Մարի Էմմանուելը իր ձայնային ուղերձում կոչ է արել համայնքին հանգստություն պահպանել: Ոստիկանությունը հայտնել է, որ ուղիղ եթերով հեռարձակված դանակահարությունը կրոնական դրդապատճառներով ահաբեկչություն է: Հիշեցնենք, որ բացի եպիսկոպոսից, ևս չորս մարդ վիրավորվել էր: Դա […]

Ուկրաինան նախազգուշացնում է Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին /Տեսանյութ/

Ուկրաինայի վարչապետը BBC-ին հայտնել է, որ «Երրորդ համաշխարհային պատերազմ» կլինի, եթե Ուկրաինան պարտվի պատերազմում, դրա համար էլ  նա հորդորել է ԱՄՆ Կոնգրեսին արագ ընդունել կասեցրած արտաքին օգնության օրինագիծը: Դենիս Շմիհալը «զգույշ լավատեսություն» է հայտնել, որ ԱՄՆ օրենսդիրները կընդունեն վիճելի օգնությունը, որով 61 միլիարդ դոլար (49 միլիարդ ֆունտ ստեռլինգ) է նախատեսվել Կիևի համար: Ներկայացուցիչների պալատը պատրաստվում […]

Հսկա դդումը դարձրել է նավակ և անցել գետը /Տեսանյութ/

ABC News-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի բնակիչը դդումը վերածել է նավակի և դրանով անցել գետը: Ադամ Ֆարկուհարսոնը, ավելի քան 400 կիլոգրամ կշռող հսկա դդումի մեջ նստած, որոշել է անցնել Թումուտ գետը: Նշվում է, որ դդումի միջուկը փորելուց և հանելուց հետո ստացվել է յուրատեսակ դդում-կանոե: Ի դեպ, այն ամենամեծն էր ճանաչվել է Սիդնեյում Սուրբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված