27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Մեքենան մխրճվել  է ամբոխի մեջ /Տեսանյութ/

Շրի Լանկայում ավտոարշավի ժամանակ մրցարշավային մեքենան մխրճվել է հանդիսատեսների մեջ, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 21-ը։

Վթարը տեղի է ունեցել կիրակի օրը Fox Hill Supercross մրցարշավում Դիյատալավայում՝ բանակային բազայի քաղաքում:

Զոհվածների թվում են մրցարշավի չորս պաշտոնյաներ, ինչպես նաև հանդիսատեսներ, այդ թվում՝ ութամյա մի աղջիկ:

Իշխանությունները հայտնել են, որ ամբողջական հետաքննություն է ընթանում տեղի ունեցած վթարի մանրամասների վերաբերյալ:

Նշենք, որ Շրի Լանկայի հարավային կենտրոնում գտնվող Դիյաթալավան նախկին կայազորային քաղաք է, և զինվորականներն այնտեղ ակադեմիա ունեն:

«Այս դժբախտ պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեքենան դուրս է ցատկել վազքի գոտուց»,- BBC Sinhala-ի փոխանցմամբ ասել է ոստիկանության ներկայացուցիչ Նիհալ Թալդուվան։

Ականատեսների խոսքով՝ վթարը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ վազքուղու վրա մեկ այլ մեքենա է շրջվել։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ