20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Իսրայելը շարունակում է ոչնչացնել Պաղեստինի բնակչությանը և ավերել ողջ երկիրը /Տեսանյութ/

Իսրայելւ և Պաղեստինի միջև շուրջ 230 օր տևող մարտերը ավարտվելու նշաններ դեռ ցույց չեն տալիս: Փորձագետները նույնպես պնդում են, որ Իսրայելը կանգ չի առնելու և շարունակելու է էթնիկ զտումները Պաղեստինում: Այսպիսով, ինչի՞ է փորձում հասնել Իսրայելը: Իսրայելը հայտարարել է, որ ձգտում է «բացարձակ հաղթանակի» հասնել Համասի նկատմամբ, քանի որ այն շարունակում է միլիարդավոր դոլարների անվերապահ […]

Ռուսաստանը տակտիկական միջուկային զորավարժություններ է սկսել Ուկրաինայի սահմանի մոտ /Տեսանյութ/

Զորավարժությունների «առաջին փուլում» ներառված են «Իսկանդեր» և «Կինժալ» հիպերձայնային հրթիռները և սա դիտվում է որպես նախազգուշացում Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին: ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիոն ստորաբաժանումների անձնակազմը զբաղված է ավիացիոն սպառազինության հատուկ մարտական առաջադրանքների կատարմամբ, ներառյալ «Կինժալ» աէրոբալիստիկ ​​հիպերձայնային հրթիռների արձակմամբ: Հիշեցնենք, որ  Մոսկվան բազմիցս խոսել է միջուկային զենքի իր զինանոցի և անվտանգության սպառնալիքի դեպքում դրանք տեղակայելու […]

ԱՄՆ. Ռուսաստանը, հավանաբար, հակաարբանյակային զենք է արձակել /Տեսանյութ/

ԱՄՆ-ն պնդում է, որ Ռուսաստանն անցյալ շաբաթ արձակել է արբանյակ, որը, իր կարծիքով, կարող է հարձակվել այլ նման տեսակների վրա: «Ռուսաստանը արբանյակ է ուղարկել Երկրի ցածր ուղեծիր, որը, մեր կարծիքով, հակատիեզերական զենք է», – երեքշաբթի երեկոյան ասել է Պենտագոնի խոսնակ Բրիգ Փեթ Ռայդերը: Այն գտնվում էր «նույն ուղեծրի վրա», ինչ ԱՄՆ կառավարության արբանյակը, ասաց նա՝ […]

Rolls Royce-ը վերազինել է  Cullinan-ը /Տեսանյութ/

Թողարկումից վեց տարի անց Rolls-Royce-ը թարմացրել է իր ամենավաճառվող Cullinan ամենագնացը նոր դիզայնով և ժամանակակից տեխնոլոգիաներով: Autocar -ի փոխանցմամբ՝ թարմացված Rolls-Royce Cullinan-ի բազային գինը կհասնի մինչև 330 հազար ֆունտ ստերլինգի: Ինտերիերի հիմնական թարմացումը ուղևորի առջև լուսավորված քաղաքային տեսարանով ամբողջ լայնությամբ ապակե վահանակի ներմուծումն է: Մեկ այլ կարևոր նորություն է վահանակի նոր էկրանը, որում տեղադրված է […]

Ռուսաստանի էժան ռումբերը ավերում են Ուկրաինայի քաղաքները /Տեսանյութ/

Ուկրաինայում իր հարձակումն առաջ մղելու համար Ռուսաստանն ավելի ու ավելի է օգտագործում հին ռումբերը, որոնք  էժան, բայց խիստ ավերիչ զինամթերք են: Ենթադրվում է, որ դրանցից ավելի քան 200-ը օգտագործվել են ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում՝ հարվածելու Ուկրաինայի հյուսիսային Վովչանսկ քաղաքը Խարկովի մոտ Ռուսաստանի ներկայիս առաջխաղացման ժամանակ: Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ միայն մարտին երկրի վրա […]

Վարչապետի վրա հարձակվողը, հնարավոր է, մենակ չի եղել /Տեսանյութ/

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դեմ մահափորձի մեջ կասկածվող տղամարդը, հնարավոր է, միայնակ չի աշխատել, հայտնել է ներքին գործերի նախարարը։ Պարոն Ֆիկոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում մի քանի ժամ տևած վիրահատություններից հետո, սակայն 59-ամյա տղամարդը դեռևս ինտենսիվ խնամքի կարիք ունի, ավելի վաղ հայտնել էր նրա տեղակալը։ Շաբաթ օրը մեղադրյալը կալանքի տակ է հայտնվել մինչև դատավարությունը։ […]

Սահմանին կտեղադրվեն էլեկտրոնային սենսորներով սյուներ /Տեսանյութ/

Լեհաստանը սկսել է էլեկտրոնային արգելապատնեշ կառուցել Բելառուսի հետ սահմանին գտնվող Սվիսլոչ և Իստոչանկա գետերի վրա։ Ըստ RMF FM ռադիոկայանի՝ անօրինական հատումները վերահսկելու համար սահմանին էլեկտրոնային սենսորներով սյուներ կտեղադրվեն։ Նախնական տվյալներով՝  էլեկտրոնային արգոլապատնեշի երկարությունը 47 կիլոմետր կլինի։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բելառուսից ավելի քան 140 օտարերկրացի փորձել են Պրժեւլոկա գետով ապօրինի մուտք գործել Լեհաստան։ Մանրամասները՝ կից […]

Լուսացույցներ կտեղադրվեն …. ուղտերի համար /Տեսանյութ/

Չինական Կումթագ անապատում տեղադրվել են ուղտերի համար նախատեսված լուսացույցներ: Oddity Central-ի փոխանցմամբ՝ զբոսաշրջիկների բազմությունը մայիսյան տոներին, որոնք երկրում տևում են հինգ օր, գալիս է Կումթագ, որը 2002 թվականից ազգային պարկ է։ Անցյալում այս վայրը Չինաստանի դարպասն էր Մեծ Մետաքսի ճանապարհի վրա: Այս վայրերի հսկայական ժողովրդականության շնորհիվ այստեղ են հավաքվում տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ: Այս տարի ուղտերի պահանջարկը գերազանցել […]

Բանտարկյալները կմեկնեն պատերազմ /Տեսանյութ/

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս քրեական օրենսգրքի որոշ հոդվածների համար ազատազրկման դատապարտված բանտարկյալների մոբիլիզացնել Ուկրաինայի զինված ուժերի շարքերը։ Հանցագործության որոշ տեսակներ կատարած անձինք կարող են մասնակցել մարտական  գործողություններին, սակայն  ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ դիտավորյալ սպանության, բռնաբարության, սեռական բռնության համար դատապարտվածները չեն կարող զորակոչվել։ Կստեղծվեն հատուկ ստորաբաժանումներ, որտեղ էլ կծառայեն բանտարկյալները: […]

Ռիադում  տեղի կունենա բռնցքամարտի ծանր քաշային կարգում անվիճելի հաղթողի մենամարտը /Տեսանյութ/

Շաբաթ օրը Սաուդյան Արաբիայում կկայանա երկար սպասված ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար Թայսոն Ֆյուրիի և Ալեքսանդր Ուսիկի միջև մենամարտը: Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին և ուկրաինացի բռնցքամարտիկ Օլեքսանդր Ուսիկը կպայքարեն ծանր քաշային կարգում վերջին 24 տարվա ընթացքում առաջին անվիճելի չեմպիոնի կոչման համար: Ֆյուրին՝ WBC-ի բրիտանացի 35-ամյա չեմպիոնը և նրա 37-ամյա ուկրաինացի գործընկերը՝ Ուսիկը, ով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված