10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իսրայելը հաստատում է Գազայում ևս չորս պատանդի սպանությունը /Տեսանյութ/

Հաղորդվում է, որ իսրայելացի չորս պատանդները սպանվել են Գազայի հարավում գտնվող Խան Յունիսում իսրայելական գործողության ժամանակ, երբ նրանք միասին են եղել:

Նշվում է, որ նրանց մարմինները դեռ պահվում են գրոհայինների մոտ:

Տղամարդկանց անուններն են՝ 51-ամյա բրիտանացի իսրայելացի Նադավ Փոփլվելը, 79-ամյա Խայմ Փերին, 80-ամյա Յորամ Մեցգերը և 85-ամյա Ամիրամ Կուպերը:

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է՝

«Մենք հայտնաբերել ենք, որ նրանցից չորսը սպանվել են Խան Յունիս շրջանում միասին գտնվելու ժամանակ՝ այնտեղ ՀԱՄԱՍ-ի դեմ մեր գործողության ժամանակ»:

Անցյալ ամիս ՀԱՄԱՍ-ը հայտարարեց, որ Նադավ Փոփլվելը մահացել է ապրիլին իսրայելական հարձակման հետևանքով:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում, սակայն մինչ այժմ մահվան մասին ոչ մի հաստատում չկա:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ