18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ուզբեկստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 4-ին

Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 4-ին։ Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, ընտրությունները կանցկացվեն համաձայն Սահմանադրության՝ երկրի նախագահի մահվան պարագայում։ Հիշեցնենք, որ Ուսբեկստանի նախագահ Քարիմովը մահացավ օրեր առաջ՝ 79 տարեկան հասակում։ Առայժմ հայտնի չեն նախագահի թեկնածուների անունները։

Մեր խորը մտահոգությունն ենք հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը՝ ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկման վերաբերյալ Մեր խորը մտահոգությունն ենք հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ, ինչը վտանգում է Կորեական թերակղզու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը: Նման գործողությունները խոչընդոտում են Կորեական թերակզղու միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:

Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2017»-ը

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը կանցկացվի Կիեւում։ Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան: «Քաղաքը, որն ընդունելու Է «Եվրատեսիլը», հենց նոր որոշվեց կազմկոմիտեի նիստում: 19 «կողմ», երկու՝ դեմ, մեկը ձեռնպահ Է մնացել»,-հայտարարել Է փոխվարչապետ Պավել Ռոզենկոն: Մինչ այդ «Եվրատեսիլն» անցկացնելու իրավունքին երկրում հավակնում Էին Օդեսան, Դնեպրը, Լվովը, Խարկովը, Խերսոնը: «Եվրատեսիլը» կազմակերպիչների որոշմամբ, տեղի […]

Գիտնականները մակաբույծ որդն անվանել են Բարաք Օբամայի պատվին

Կենսաբանը, ով բացահայտել է տափակ մակաբույծ որդի նոր տեսակը, այն անվանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատվին՝ Baracktrema obamai։ Մակաբույծն ապրում Է կրիաների արյան մեջ։ Կենսաբան Թոմաս Փլատը պնդում է, որ իր ընտրած անվանումը պատիվ Է նախագահի համար, այլ ոչ բնավ վիրավորանք: Փլատի խոսքով՝ երբեմն մարդիկ պատրաստ են հազարավոր դոլարներ վճարել, որպեսզի իրենց պատվին որեւիցե առանձնյակ կոչվի: Գիտնականը […]

Այլեւս չեն կարողանում դիմադրել փախստականներին․ Սերբիան օգնություն է խնդրում

Սերբիայի ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը հայտարարել է, որ այսօր երկրի կառավարությունը պաշտոնապես դիմել է Ավստրիայի եւ Ֆրանսիայի ղեկավարությանը՝ խնդրելով օգնել անօրինական փախստականների դեմ պայքարի հարցում։ «Մենք ցանկանում ենք կասեցնել ապօրինի կերպով սահմանի հատումը եւ դրա համար մեզ օգնություն է պետք»,- ասել է նա։ Հարկ է նշել, որ միայն այս տարվա սեպտեմբերի 3-8-ը ընկած ժամանակահատվածում […]

ԿԺԴՀ-ն փորձարկել է իր պատմության մեջ ամենահզոր ատոմային ռումբը

ԿԺԴՀ-ն պաշտոնապես հայտարարել Է հերթական միջուկային փորձարկման մասին: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Հյուսիսային Կորեան փորձարկել Է իր պատմության մեջ ամենահզոր ատոմային ռումբը: Հանրապետության իշխանությունները այդպես են գնահատել նորագույն միջուկային մարտագլխիկի ներուժն ու հզորությունը: «Հիմնվելով առկա տվյալների վրա՝ մենք եզրակացրեցինք, որ Հյուսիսային Կորեայում ատոմային ռումբի փորձարկում Է անցկացվել»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության […]

Անոմալիա․ գետն անակնկալ արնագույն է դարձել /վիդեո/

Անոմալիա է տեղի ունեցել Կրասնոյարսկի նահանգում։ Տեղի Դոլդիկան գետը անակնկալ կերպով կարմիր գույնով է ներկվել։ Այժմ մասնագետները պարզում են, թե ինչը կարող էր նման երեւույթի պատճառ դառնալ։ Կարծիք կա, որ գետի մեջ քիմիկատներ են լցվել։

Մոսկվայում շենք է փլուզվել /վիդեո/

Մոսկվայում՝ Վոլգոգրադյան փողոցում, 5 հարկանի շենք է մասնակիորեն փլուզվել։ Փլուզման արդյունքում 4 մեքենա փլատակների տակ է հայտնվել։ Թե որն է եղել փլուզման պատճառը, առայժմ հայտնի չէ։ Նշվում է միայն, որ փլուզման արդյունքում տուժածներ չկան։  

Հայաստանի շուրջ զարգացումները քննարկվել են Վաշինգտոնում

Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է շարունակել օգնել Հայաստանին ժողովրդավարության եւ ազատ տնտեսության կառուցման գործում, հայտարարել են ամերիկյան փորձագետները՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում Policy Forum Armenia եւ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի կողմից կազմակերպված ՝Հայաստանի շուրջ զարգացումներին նվիրված քննարկման ընթացքում, հայտնում է Ամերիկայի ձայնը: ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի վերլուծաբան Էնդրյու Նովոյի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության եւ ազատ տնտեսության զարգացումն ուղղակիորեն բխում է […]

Ավստրալացի պատգամավորն առաջին խորհրդարանական ելույթում հիշատակել է իր հայկական արմատների մասին

Ավստրալիայի խորհրդրանի 45-րդ նստաշրջանում Գոլդշտեյն համայնքից ընտրված Թիմ Ուիլսոնն իր առաջին խորհրդարանական ելույթում խոսել է իր հայկական արմատների մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի հայ դատի հանձնախմբից, ավստրալացի պատգամավորներն իրենց առաջին խորհրդարանական ելույթում, ըստ ավանդույթի, անդրադառնում են իրենց ծագմանն ու ընտանիքի պատմությանը, նույնն արել է նաև Ուիլսոնը: Նա խոսել է իր մորական պապի մասին, ով վերապրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի