09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ռաուլ Վալնբերգի հիմնադրամը ներկայացրել է «Հայոց ցեղասպանություն. լռեցված բնաջնջում» գրքի անգլերեն տարբերակը

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամը ներկայացրել է արգենտինացի հեղինակ Սուլիմ Գրանովսկիի «Հայոց ցեղասպանություն. Լռեցված բնաջնջում» գրքի անգլերեն տարբերակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գիրքն անգլերեն թարգմանելու աշխատանքները հանձնարարվել են  հեղինակավոր թարգմանիչ Էլիզաբեթ Բիրքսին: Հիմնադրամի կողմից 2010թ. էլեկտրոնային տարբերակով հրապարակված իսպանալեզու գիրքը պատմում է 1915թ.  հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին: Հիմնադրամը ցանկանում է օգտագործել […]

Օբաման հրաժարվել է ներում շնորհել Սնոուդենին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներում չի շնորհի ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին՝ անգա հաշվի առնելով համաներումը, որը Օբաման կշնորհի՝ պաշտոնավարման ավարտի հետ կապված։ «Պարոն Սնոուդենը շատ լուրջ հանցանքների մեջ է մեղադրվում, նա պետք է վերադառնա ԱՄՆ եւ պատասխան տա իր արարքների համար»,- հայտարարել է նախագահի մամլո խոսնակը։ Հիշեցնենք, որ 2013-ի ամռանը Էդվարդ Սնոուդենը մեղադրվեց […]

Այրվածքներ ու կապտուկներ․ դպրոցականները խոշտանգել են դասընկերուհուն

Կրասնոյարսկում դպրոցներում պլանային բուժզննման ժամանակ 15-ամյա աշակերտուհու վրա բժիշկները խոշտանգման հետքեր են հայտնաբերել։ Աղջիկը ասել է, որ իրեն խոշտանգել են դասարանցիները, ովքեր ծեծել են իրեն ու այրել ձեռքերը։ Ոստիկանները հարցաքննել են բոլոր համադասարանցիներին, սակայն նրանցից ոչ ոք դեռեւս իր մեղքը չի խոստովանել։ Աղջկա բարեկամները պնդում են, որ նա դասարանցիների հետ իսկապես վատ հարաբերություններ է ունեցել, սակայն […]

ԱՊՀ-ի ԱԳ նախարարները կքննարկեն արդի մարտահրավերներին հակազդելու հարցերը

ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցները կքննարկեն արդի մարտահրավերներին հակազդելու հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին Բիշքեկում հայտնել Է Ղրղզստանի ԱԳ նախարարության ինտեգրացիոն միավորումների դեպարտամենտի տնօրեն Բոլոտբեկ Մուկաշեւը: «Սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կկայանա ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական նիստը, որը կընթանա նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նախագահությամբ: Նիստը կանցկացվի օրվա երկրորդ կեսին «Ալա Արչա» պետնստավայրում: Իսկ […]

Քլինթոնի փոխարեն նմանակն է հանդիպումների գնում․ զլմ-ներ /ֆոտո/

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունն արագ կերպով կփոխի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին, եթե նրա առողջական վիճակը չբարելավվի, գրում է The Telegraph-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Քլինթոնին կարող են փոխարինել ներկայիս փոխնախագահ Ջո Բայդենը կամ սենատոր Սանդերսը։ Լրատվամիջոցները նշում են նաեւ, որ Քլինթոնի փոխարեն վերջին օրերին նրա նմանակն է հանդիպումների ասնակցում։ Լուսանկարներ են հրապարակվել, որոնցով ապացուցվում է, որ Քլինթոնը վերջին […]

Հիլարի Քլինթոնն ուշաթափվել է սգո արարողության ժամանակ /վիդեո/

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը իրեն վատ է զգացել Նյու-Յորքում սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ։ Քլինթոնը ուղղվել է դեպի մեքենան, սակայն ճանապարհին ուշագնաց է եղել։ Նրան ուղեկցողն անմիջապես ոտքի է հանել Քլինթոնին ու մեքենան նստեցրել, սակայն ընկնելիս նա կոշիկը կորցրել է։ Ավելի ուշ տեղեկություններ են տարածվել, որ Քլինթոնը ոչ թե ուշանաց է […]

Բուրգասում մեծ շուքով տոնախմբվեց հայկական Ս. Խաչ եկեղեցու ուխտի տոնը /ֆոտո/

Ս.թ. սեպտեմբերի 11-ին, Խաչվերացի տոնին, բուլղարական Բուրգաս քաղաքի հայոց Ս. Խաչ եկեղեցում, թեմիս առաջնորդ հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի հանդիսապետությամբ՝ մեծ շուքով նշվեց եկեղեցու ուխտի տոնը:   Սուրբ և անմահ Պատարագը մատուցեց Բուրգասի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Պողոս քահանա Միքայելյանը: Պատարագի ընթացքին Առաջնորդ Հայրը ներկա հավատացյալ հայորդիներին նախ` ներկայացրեց տոնի բովանդակությունն ու պատմականությունը, ապա փոխնցեց […]

Ոչ մի շրթներկ․ հնդկուհիներին արգելել են աղջիկ լինել

Հնդկաստանի քոլեջներից մեկում նոր կանոններ են մտցրել, որոնցով արգելում են աղջիկներին ամեն ինչ՝ օգտվել կոսմետիկայից, շփվել տղաների հետ, մի խոսքով՝ աղջիկ լինել, հայտնում է Daily Mail-ը։ Աղջիկներին արգելվում է մազերը գեղեցիկ հարդարել կամ ուսերին թողնել։ Արգելել են մատնահարդարում անել, շպարվել եւ անգամ շպարի պարագաներ ունենալ պայուսակում։ Եւս մի քանի տարօրինակ արգելք՝ արգելել են ուսումնական հաստատության […]

Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի թրեյլերը համացանցում է

Համացանցում է հայտնվել Հայոց ցեղասպանությանն առնչվող «Խոստումը» ֆիլմի թրեյլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին Տորոնտոյի միջազգայինկինոփառատոնի ժամանակ: Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերությունը: Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ «Խոստումը» կցուցադրվի սեպտեմբերի 11-ին` որպես փառատոնի […]

Ուզբեկստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 4-ին

Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 4-ին։ Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, ընտրությունները կանցկացվեն համաձայն Սահմանադրության՝ երկրի նախագահի մահվան պարագայում։ Հիշեցնենք, որ Ուսբեկստանի նախագահ Քարիմովը մահացավ օրեր առաջ՝ 79 տարեկան հասակում։ Առայժմ հայտնի չեն նախագահի թեկնածուների անունները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի