18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Փորձել են գրավել Օդեսայի հյուրանոցներից մեկը․ կան վիրավորներ /վիդեո/

Օդեսայի Villa le Premier հյուրանոցի վրա հարձակում է տեղի ունեցել, ինչի արդյունքում կան վիրավորներ։ Մի խումբ դիմակավորված անձինք ներխուժել են հյուրանոց եւ զենքերով սպառնալով՝ պատանդ վերցրել ներկաներին։ Հրաձգության արդյունքում 3 հոգի վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանները ձերբակալել են հանցագործներին, ընդհանուր առմամբ՝ 23 հոգու։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն մանրամասներ չեն նշվում։

Աշակերտը կրակ է բացել դասընկերուհիների վրա

Եկատերինբուրգում աշակերտը կրակ է բացել դասընկերուհիների վրա օդամղիչ ատրճանակից։ Միջադեպը տեղի է ունեցել դպրոցում՝ դասի ժամանակ։ Ինչպես հայտնում է  РИА Новости-ն, տղան ատրճանակ է բերել դպրոց, որպեսզի պարծենա դրանով ընկերների մոտ։ Նա կրակել է «կատակով» ու փախել։ Երկու աշակերտուհիներ թեթեւ վնասվել են, նրանք բուժզննում են անցել։  

Սարկոզին կրկին նախագահ դառնալու մտադրություն ունի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ մտադիր է դնել իր թեկնածությունը 2017-ի նախագահական ընտրություններին։ «Ոչ մի տեսակի սադրանք չի կարող ինձ ստիպել չներկայացնել իմ նոր եւ ուժեղ նախագիծը՝ մյուս տարի իշխանափոխության համար»,- հայտարարել է նա։ Միեւնույն ժամանակ օրերս հայտնի է դարձել, որ Սարկոզիի դեմ դատական գործ կարող է հարուցվել՝ 2012-ի նախագահական ընտրություններում ֆինանսական […]

Սեքս-սկանդալ պատգամավորի շուրջ /վիդեո/

Բրիտանական քաղաքական դաշտում սեքս-սկանդալ է հասունացել։ Պատգամավոր Կիտ Վազը, ով ընտանիքի հայր է, օգտվել է տղամարդ-մարմնավաճառների ծառայություններից։ Իրավիճակը թեժ է հատկապես այն բանի համար, որ Վազը գլխավորում էր ընտանեկան արժեքների պահպանման հանձնաժողովը։ Նա հայտնի էր իր պայքարով մարմնավաճառության ու թմրամոլության դեմ։ Մանրամասները՝ տեսանյութում

Պուտինը ժամանել է Ուզբեկստան՝ հարգելու Քարիմովի հիշատակը /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Սամարղանդ՝ հարգելու Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակը։ Հիշեցնենք, որ Քարիմովը վախճանվել Է սեպտեմբերի 2-ին եւ հուղարկավորվել իր հայրենի Սամարղանդ քաղաքում:  

Բունդեսթագը կքննարկի Թուրքիա նոր զորքեր ուղարկելու ՆԱՏՕ-ի որոշումը

Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել՝ Թուրքիա տեղափոխել Բալթիկ ծովում տեղակայված ռազմական ուժերը: Թուրքական «Timetürk» լրատվակայքի համաձայն՝ այս ուժերը պետք է հսկեն Սիրիայի օդային տարածքները: Արդեն հստակեցվել է նույնիսկ զինուժի՝ Թուրքիա տեղափոխվելու ժամանակացույցը: Հոկտեմբերի 12-ին Գերմանիայի կառավարությունը նախարարների խորհրդի նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվի Թուրքիա զինված ուժեր ուղարկելու հարցը: Կայացված որոշումը այնուհետև կուղարկվի Դաշնային խորհրդարան, […]

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները նորմալ չեն․ Պուտինն ասուլիս է տվել /վիդեո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին՝ G20-ի գագաթնաժողովի ավարտից հետո, մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է ռուս-ամերիկյան հարաբերություններից։ Նա նշել է, որ այդ հարաբերությունները նորմալ չեն։ «Մենք կողմ ենք, որպեսզի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնենք»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում

Ողջ-ողջ այրել է եղբորը /ֆոտո/

2008-ին Ռուսաստանը ցնցվեց սարսափելի պատմությունից։ Մայրն ու խորթ հայրը 8 տարեկան տղային՝ Գադելին, պահում էին շան բնում՝ շղթայակապ։ Երբ հարեւանուհին ականատես եղավ այս ամենին, այդ պահին տղայի խորթ հայրը, հարազատ մայրն ու խորթ եղբայրները նայում էին նրան, ծիծաղում ու ասում՝ ուզում ես ուտել, հաչա․․․ Դեպի վայր ժամանած ոստիկանությունը պարզեց, որ տղային պարբերաբար պատժել են այդ […]

Վարորդը փողոց է նետել ուշաթափված ուղեւորին /վիդեո/

Նովոսիբիրսկում շոկային միջադեպ է տեղի ունեցել։ Կանգառներից մեկում վարորդը դուրս է նետել ուշագնաց եղած ուղեւորին, նրան թողել փողոցում ու հանգիստ հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել, որոնք տեղ են հասել կես ժամ անց։ Տղամարդն այդքան ժամանակ մնացել է փողոցում ընկած։   Տեղի ունեցածի տեսագրությունը հայտնվել է համացանցում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի