23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ն զգուշացնում է իր քաղաքացիներին. Թուրքիայում անվտանգ չէ

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ մեկնելուց: Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի` պետքարտուղարության հայտարարությունում նշվում է, որ պատճառըմ Թուրքիայում ահագնացող ահաբեկչական գործողություններն են: Բացի դրանից, պետքարտուղարությունը սահմանափակումներ է դրել այն ամերիկացի պաշտոնյաների այցելությունների վրա, որոնք պատրաստվում էին պաշտոնական այցեր կատարել Թուրքիայի Ստամբուլ քաղաք, ինչպես նաև հարավ-արևելյան շրջաններ: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, […]

«Նավթալինոտ» haqqin.az-ը և «թարմ» նորությունները

Ալիևյան քարոզչամեքենայի լոկոմոտիվներից մեկը՝haqqin.az-ը տեղեկատվական պակասը և ընթերցողների թիվը լրացնելու նպատակով “թարմ” լուրեր է մատուցում իր ընթերցողներին,որոնք,շատ դեպքում,երբ ստուգում ես,պարզվում է,որ բավական “նավթալինոտ” են և տեղի են ունեցել մի քանի տարի առաջ… Այսպես,մի քանի ժամ առաջ այդ ԶԼՄ-ն մի նյութ էր հրապարակել ամպագորգոռ վերնագրով՝””Ռեալը” փոխում է իր էմբլեմը հանուն մահմեդականների” (http://haqqin.az/news/90972)…Նյութն ընթերցելիս պարզվում է,որ “Ռեալ […]

Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։ Սաբադելի քաղաքապետարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարաթյուն, համաձայն որի, տեղի ունեցածը բնորոշվում է որպես ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մարդկության դեմ գործած ցանկացած հանցանք պետք […]

Պուտինը երգել է ուսանողների հետ հանդիպման ժամանակ /տեսանյութ/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին՝ Ուսանողի օրվա կապակցությամբ, այցելել է Մոսկվայի պետական համալսարան եւ հանդիպումներ ունեցել ուսանողների հետ։   Հանդիպման ավարտին ուսանողներից մեկը երգել է նախագահի համար, եւ երբ նա երգի բառերը մոռացել է, նախագահն օգնել է նրան՝ մի փոքր երգելով նրա հետ։  

Դամասկոսը պահանջում է փակել թուրք-սիրիական սահմանը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունվարի 23-24 տեղի են ունեցել Սիրիայի հակամարտության կարգավորման  շուրջ բանակցություններ: Թուրքական «Birgun» լրատվական կայքը, լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքին հղումով, գրում է, որ պաշտոնական Դամասկոսը երաշխավոր պետություններին է ներկայացրել  իր տեսակետն ու առաջարկները: Ըստ տեղեկության՝ սիրիական կողմը հետևյալ 4 առաջարկն է ներկայացրել. զինադադարմեկ տարի ժամկետով, փակել թուրք-սիրիական սահմանը, տարանջատելխաղաղությունն ընդունող զինյալ խմբերին մյուսներից և […]

Ի՞նչ է տեղի ունենում ռուս-ադրբեջանական հարաբերություններում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հունվարի 17-ին տեղի ունեցած մամլո ասուլիսը դեռ շատ երկար կհիշեն Բաքվում…Ադրբեջանական Lider TV հեռուստաընկերության մոսկովյան սեփական թղթակից Անար Հասանովի հարցը Լավրովին, կապված Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմի վերսկսման դեպքում Մոսկվայի արձագանքին,մեծ իրարանցում է առաջացրել մեր արևելյան հարևանների մոտ…Լավրովի չափից դուրս կոշտ պատասխանը ցինիկ ազերի լրագրողին “սառը ցնցուղ” էր Իլհամ Ալիևի համար…Լավրովը ոչ […]

Փարիզում գործարկել են երկու անվարորդ փոքր ավտոբուսներ

Փարիզի իշխանությունները քաղաքում գործարկել են երկու անվարորդ փոքր ավտոբուսներ՝ էլեկտրական շարժիչներով: Առայժմ այս նախագիծը համարվում է փորձարարական, բայց դրա հաջողության դեպքում քաղաքի իշխանությունները պատրաստ են հետագայում էլ զարգացնել այդ փոխադրամիջոցը: Երկու ավտոբուսներն էլ երթեւեկում են Փարիզի 13-րդ օկրուգում՝ Լիոնի կայարանի եւ Աուստեռլիցի կայարանի միջեւ: Դրանք շարժվում են բացառապես առանձնացված գծով, որով այլ փոխադրամիջոց չի երթեւեկում: […]

«Այդ դեպքում հեշտ կլինի լուծել ահաբեկչության խնդիրը»

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը  կարծում է՝ նախագահական համակարգի անցման դեպքում հեշտ կլինի լուծել ահաբեկչության խնդիրը։ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը իր հայտարարությունում, մասնավորապես,  նշել է՝ Թուրքիան կարիք ունի նախագահական կառավարման։ Նուման Քուրթուլմուշը  շեշտել է՝  նախագահական համակարգի անցման համար կազմակերպվելիք հանրաքվեն իրականացվելու է այն գաղափարախոսությամբ, որ նախագահի ինստիտուտի ուժեղացման ժամանակ կլինի կառավարման նոր ու կենտրոնացված մոդել՝ ահաբեկչության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված