Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ուղիղ)

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որը տեղի է ունենալու ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ:Երկրի նորընտիր ղեկավարը դեռևս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս խոստացել է «կրկին Ամերիկան մեծ տերություն դարձնել, ամելի մեծ, քան այն երբևէ եղել է»: Այս խոսքերը նա կրկնել է նաև երդմնակալության նախօրեին Աբրահամ Լինքոլնի հուշահամալիրում: