05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

«Այդ դեպքում հեշտ կլինի լուծել ահաբեկչության խնդիրը»

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը  կարծում է՝ նախագահական համակարգի անցման դեպքում հեշտ կլինի լուծել ահաբեկչության խնդիրը։ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը իր հայտարարությունում, մասնավորապես,  նշել է՝ Թուրքիան կարիք ունի նախագահական կառավարման։ Նուման Քուրթուլմուշը  շեշտել է՝  նախագահական համակարգի անցման համար կազմակերպվելիք հանրաքվեն իրականացվելու է այն գաղափարախոսությամբ, որ նախագահի ինստիտուտի ուժեղացման ժամանակ կլինի կառավարման նոր ու կենտրոնացված մոդել՝ ահաբեկչության […]

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ և  Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց  են ունեցել: Վերջիններս քննարկել են Աստանայում ընթացող սիրիական հակամարտության կարգավորման հարցով միջազգային հանդիպման ընթացքը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները կարևորել էն Սիրիայի կառավարության եւ զինված ընդդիմության ներկայացուցիչների միջեւ ուղղակի շփումների կարեւորությունը՝ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու, միջսիրիական երկխոսություն հաստատելու համար՝ […]

Աշխարհը թևակոխում է նոր պատմական դարաշրջան. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աշխարհը թևակոխում է նոր պատմական դարաշրջան՝ փոխանցում է Reuters գործակալությունը։ «Ես կարծում եմ, որ Գերմանիայի վերամիավորումից, սառը պատերազմի հետո քառորդ դար անց, նոր պատմական դարաշրջան կփոխարինի մյուսին»,-ասել է Մերկելը։ Կանցլերը նշել է, որ անկեղծությունը, այլ ոչ թե պոպուլիզմը, բևեռացումը և մեկուսացումը կդառնան այնպիսի համաշխարհային խնդիրների լուծում, ինչպիսին գլոբալիզացիան […]

Քուվեյթցի հաղորդավարն ուղիղ եթերում այրել է հյուրին (տեսանյութ)

Քուվեյթցի հեռուստահաղորդավար Ջասեմ Ռաջաբը հումորային հաղորդման շրջանակում այրել է հյուրին՝ նախապես կապելով նրա աչքերը: Ինչպես նշում է Al Arabiya-ն, միջադեպը տեղի է ունեցել ուղիղ եթերի ժամանակ: Հայտնի է, որ հյուրն ու հաղորդավարը նախապես պայմանավորված են եղել: Մանրամասները` տեսանյութում:

Գլադիս Բերեջիկլյանը սովորություններից չի հրաժարվում.զարմացրել է /ֆոտո/

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Գլադիս Բերեջիկլյանն առաջին օրն աշխատանքի է գնացել ավտոբուսով: Ավստրալիական The Sydney Morning Herald-ը հայտնում է,որ  տեսախցիկները նրան ֆիքսել են 205 համարի ավտոբուսում վաղ առավոտյան ժամը 07:10-ին: 46-ամյա հայուհուն ոչ թիկնապահներն էին ուղեկցում, ոչ էլ մամուլի քարտուղարները:  Ուղեւորներին նույնպես Բերեջիկլյանի այս քայլը զարմացրել է: Նրանք ողջունում էին նորընտիր վարչապետին […]

Աստանայի բանակցությունները պետք է սիրիական ճգնաժամի կարգավորման կարեւոր քայլ դառնան

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աստանայում մեկնարկած բանակցությունները պետք է Սիրիայում ճգնաժամի կարգավորման կարեւոր փուլ դառնան: Այս մասին հայտնում է  ՌԻԱ Նովոստին: «Սիրիայի հարցով ելնում ենք այն հանգամանքից, որ Սիրիայի կառավարության եւ զինված ընդիմության միջեւ Աստանայում այսօր մեկնարկած հանդիպումը պետք է կարեւոր քայլ դառնա գրեթե վեց տարի շարունակվող ճգնաժամի կարգավորման ճանապարհին»,- Հունգարիայի […]

Հալեպում հայ զինվոր է զոհվել

Սիրիայի Հալեպի նահանգի գյուղերից մեկում հունվարի 22-ին զինվորական ծառայության ժամանակ զոհվել է հայ զինծառայող Ժան Քորաջյանը: Հայ եկեղեցու Բերիո թեմի ազգային առաջնորդարանի պաշտոնաթերթ «Գանձասարի» ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նրա հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 23-ին:

Աշխարհի ամենաքննարկվող իրադարձությունը․ ինչպես անցավ Թրամփի երդմնակալության արարողությունը /վիդեո/

Նախօրեին տեղի ունեցավ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Այն իր վրա սեւեռեց ողջ աշխարհի ուշադրությունը։ Ահա, թե ինչպես է այն անցել։

Սպիտակ տան նոր տերերը․ Թրամփի ու նրա տիկնոջ առաջին պարը /ֆոտո, վիդեո/

Նախօրեին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ինաուգուրացիայից հետո, տեղի է ունեցել առաջին հանդեսը Սպիտակ տանը, եւ Թրամփն ու նրա կինը՝ Մելանիան, պարել են իրենց առաջին պարը՝ իբրեւ Սպիտակ տան նոր առաջնորդներ։ Զույգը պարել է Ֆրենկ Սինատրայի երգի ներքո, իսկ ողջ հանրության ուշադրությունը սեւեռված է եղել Մելանիա Թրամփի նրբաճաշակ զգեստին, որը նրա եւ հայտնի դիզայներ Էրվե […]

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Թրամփին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության առթիվ և կոչ արել վճռական քայլեր ձեռնարկել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այս մասին ասված է  Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ: «Հայկական ժառանգությամբ ԱՄՆ քաղաքացիների և ողջ ԱՄՆ տարածքից Հայաստանի բարեկամների անունից ցանկանում ենք աշխատել նախագահ Թրամփի հետ մեր երկրի համաշխարհային առաջնորդության համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի