20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Անգլիացիները դժգոհում են վարչապետի այցից Թուրքիա

Անգլիայում դժգոհությունների ու քննադատության ալիք է առաջացրել վարչապետ Թերեզա Մեյի առաջիկա այցը Թուրքիա: Թուրքական «Ensonhaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ մասնավորապես հեղինակավոր «The Guardian» պարբերականը այս այցի առթիվ քննադատել է նաև Թուրքիայի կառավարությանը:

Թերթը նշել է, որ Թուրքիայում Էրդողանի ռեժիմը դատապարտում է բազմաթիվ լրագրողների, պրոֆեսորների ու ոստիկանների, սպառնում մարդու հիմնարար իրավունքներին:  Հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները՝ թերթը նշում է, որ վարչապետի առաջիկա այցը Թուրքիա դեմ է Անգլիայի լիբերալ սկզբունքներին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թուրքիա կմեկնի շաբաթ օրը՝ հունվարի 28-ին: Ավելի վաղ ձեռք բերված տեղեկության համաձայն՝ Թուրքիայում Մեյը հանդիպումներ կունենա նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տնտեսական, պաշտպանական, առողջապահական և անվտանգության ոլորտներին վերաբերող հարցեր:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ