21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Կրասնոդարում հայերը կրակել են իրար վրա․ կան զոհեր /ֆոտո, տեսանյութ/

Ռուսաստանի Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքի «Սառցե պալատ» չգործող սրճարանից ոչ հեռու մի խումբ հայերի միջև վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է կրակոցներով, ինչի արդյունքում կան զոհեր։ Ինչպես տեղեկացնում է  kuban.kp.ru-ն, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի երեկոյան։ 42-43 տարեկան 2 տղամարդ անսպասելի կրակ են բացել հրազենից 3 երիտասարդների վրա, ինչի հետևանքով նրանցից երկուսը զոհվել են։ Այնուհետև հանցագործները […]

Ցույց Հունաստանում՝ Օջալանի ազատ արձակման համար

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ցմահ բանտարկության դատապարտված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի համար Աթենքում ցույց է անցկացվել: Ցուցարարները Օջալանին ազատ արձակելու կոչ են արել: Ըստ թուրքական  «Ensonhaber» լրատվական կայքի՝  միջոցառումը արտոնված չի եղել և Հունաստանի ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրել է ցույցը:  Ըստ աղբյուրի ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ: Ցույցի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել:   […]

Մոսուլից Ռաքքա` ազատագրման գործողությունների կշռույթները

ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի ազատագրման հանգամանքները որոշակի առումներով լույս են սփռում տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունների վրա: Թե՛ Իրաքում եւ թե՛ Սիրիայում ահաբեկչազերծման գործողությունները ընթանում են հաստատ կշռույթներով: Երկու տարածքների վրա գործողություններին աշխուժորեն մասնակցում են քրդական զինյալ խմբավորումները: Մաքրազտման այս գործողությունները հիմնական շրջանները մաքրելով հանդերձ շատ արագ  «թայմ-աութներ» են վերցնում․ միակտուր եւ համընդհանուր ահաբեկչության արմատախիլ անելու եւ վերջնական […]

Քիրքուքը կորցնելուց հետո քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպում

Իրաքի բանակը շիական «Հաշդի Շաբի» խմբավորման օգնությամբ երբ գրավեց Քիրքուքը  քրդերից, վերջիններս սկսել են դիմել բողոքի գործողությունների: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ տեղի քրդերը դուրս են եկել Քիրքուքի, Էրբիլի, Դոհուկի և այլ քաղաքների  փողոցներ և իրենց դժգոհությունը հայտնել իրաքյան զինուժի գործողությունների դեմ: Նշվում է, որ ցույցերի ժամանակ մասնակիցներն  իրենց ձեռքերում պահել են «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK)  […]

Գործարարի 20-ամյա դուստրը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ․ կան զոհեր /տեսանյութ/

Խարկովի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, արդյունքում 6 հոգի մահացել է, եւս 5-ը լուրջ վնասվածքներ են ստացել։ Նրանց թվում հղի կին կա։ Ինչպես պարզվել է, մեքենայի ղեկին 20-ամյա ուսանողուհի է եղել՝ հայտնի գործարարի դուստր։  Աղջիկը թանկարժեք մեքենայով անցել է կարմիր լույսի տակով, հարվածել մեկ այլ մեքենայի ու հայտնվել մայթին, որտեղ մարդկանց մեծ ամբոխ է […]

Գերմանիան Թուրքիային 4 միլիոն եվրոյի զենք է վաճառել

Գերմանիան վերջին 10 շաբաթների ընթացքում Թուրքիային 4 միլիոն եվրոյի զենք է վաճառել: Թուրքական «Gazeteduvar» թերթի տեղեկացմամբ՝ չնայած Անկարայի և Բեռլինի միջև ժամանակ առ ժամանակ առաջացող քաղաքական լարվածությանը, Գերմանիան շարունակում է զենք վաճառել Թուրքիային: Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի կառավարությունից տեղեկություն են տրամադրել են 2017 թվականի օգոստոսի 1-ից հոկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիային վաճառված զենքի մասին: Ըստ այդ […]

Բախում հայ ուղեւորների եւ բորտուղեկցորդուհու միջեւ՝ Ռոստով-Երևան ինքնաթիռում /տեսանյութ/

«Ուրալական ավիաուղիներ» ընկերության Ռոստով-Երեւան չվերթի ժամանակ բախում է տեղի ունեցել հայ ուղեւորների եւ բորտուղեկցորդուհու միջեւ։ Ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն, բորտուղեկցորդուհու եւ Արմեն Մելիքյանի միջեւ վեճ է բռնվել։ Ականատեսները պատմել են, որ բորտուղեկցորդուհին անհիմն պահանջներ է ներկայացրել տղամարդուն, հետո էլ պահանջել, որ վերջինը լքի ինքնաթիռը։ «Բորտուղեկցորդուհու պահանջները սկզբում բանավոր էին` իբր տղամարդը տոմսը ցույց չի տվել, […]

Հայ վարորդը Մոսկվայում մեղադրվում է 100 հոգու սպանության մեջ /տեսանյութ/

Մոսկվայում ձերբակալվել է 29-ամյա հայ տաքսիստ Վահագն Կարապետյանը, ով մեղադրվում է 100 հոգու թունավորելու մեջ։ Նրանց թվում կան նաեւ մարդիկ, ովքեր մահացել են, գրում է Life.ru-ն։ 29-ամյա երիտասարդը մարդկանց մասնավոր տեղափոխում էր իրականացնում 2015 թվականից եւ թունավորել է իր ուղեւորներին։ Կարապետյանի վարձակալած բնակարանում իրավապահները հայտնաբերել են 20 բջջային հեռախոս, 98 ձեռքի ժամացույց, ինչպես նաև 190 […]

Հայի բախտ. մարդասպանը շփոթե՞ լ է /տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայում՝ Նովոսլոբոդսկայա փողոցում, օրերս սպանվել է հայազգի 38-ամյա Գեորգի Ակոբջանովը։ Վարձու մարդասպանը նրա դեմքին մի քանի կրակոց էր իրականացրել։ Սպանության նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Ինչպես հայտնի է դարձել, տղամարդը ոչ թե գործարար էր, ինչպես ի սկզբանե հայտնել էին ռուսական լրատվամիջոցները, այլեւ հասարակ վարորդ, գրում է Ren TV-ն։ Այդ մասին տեղեկացրել է […]

ԱՄՆ-ն մերժել է համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը

ԱՄՆ-ը մերժել է վիզաների ճգնաժամի հանգուցալուծման նպատակով «համատեղ հանձնաժողով» ստեղծելու Անկարայի առաջարկը։ Դա նշանակում է, որ թուրք-ամերիկյան ճգնաժամը բոլորովին էլ մի քանի օրում չի լուծվի, ինչպես ակնկալում էին Թուրքիայում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը։ Երեքշաբթի օրը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պատասխանատու Ջոնաթան Քոհենի ղեկավարած ԱՄՆ պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ քննարկելու Սիրիայի հարցը։ Թուրքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի