01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Պահանջվեց ուժեղացնել դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկումը

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավարների, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ  քննարկվեցին դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկման համակարգի ուժեղացմանն առնչվող հարցեր։ Կարևորվեց հատկապես կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղմիջոցների կիրառման ժամանակ հիվանդների վարման ընթացքում կողմնակի ազդեցությունների քարտերի վարումը։ Նախարարը հանձնարարեց շրջաբերական ուղարկել բուժհաստատություններին, որպեսզի բոլոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ժամանակին և […]

ԱՆ-ը զգուշացնում է. նոր վարակ մինչեւ 2 տարեկան երեխաների մոտ

Լեյշմանիոզները վարակիչ հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները մակաբույծներ են: Լեյշմանիոզները դասակարգվում են 3 հիմնական տեսակի՝ ընդերային, մաշկալորձային և մաշկային: Վարակի աղբյուրը տարբեր կենդանիներն են, հիմնականում՝ հիվանդ շնազգիները: Լեյշմանիոզներն անմիջականորեն մարդուց մարդուն չեն կարող փոխանցվել, դրանք անցնում են մլակների խայթոցի միջոցով: Ընդերային լեյշմանիոզն առավել ծանր է ընթանում, ավելի հաճախ հիվանդանում են երեխաները, ուղեկցվում է  երկարատև անկանոն […]

Հանդիպում երիտասարդների հետ

«Առաջնորդության դպրոցի» հրավերով տարբեր հիմնահարցերի անդրադարձ կատարվեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի դասախոսության ժամանակ: Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց առաջնորդության մասին իր տեսակետները: Քննարկման առանցքում էր նաև արդյունավետ առաջնորդությունը դժվարին իրավիճակներում: «Իրական առաջնորդը մարտահրավերը տեսնողն է. հույս և վստահություն ներշնչելով` պատասխանատվություն է կրում իր երաշխավորած հաղթանակի համար»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նա անդրադարձավ առաջնորդության հասնելու […]

2016 թվականին գրանցվել է բոտուլիզմի 4 դեպք` 10 տուժածով

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է […]

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը մարզերում ավելի բարձր է. բժիշկ- համաճարակաբան

Այսօր «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը, կանխարգելման ու իրազեկման աշխատանքները Գեղարքունիքի մարզում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի բժիշկ- համաճարակաբան Վարդան Արզաքանյանը հայտնել, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների թվով առաջին տեղում է Շիրակի մարզը, ապա Լոռին,  հետո` Գեղարքունիքը: «Երևանը զիջել է այս առումով Հայաստանի մարզերին, իսկ ինչու այդ մարզերում, նման հարց կառաջանա, դա աշխատանքային […]

25 մլն դրամ` Արտաշատի հիվանդանոցի հիմնանորոգման համար

ՀՀ կառավարությունն «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդանոցային մասնաշենքի հիմնանորոգման ընթացքում ստացիոնար բաժանմունքների տեղափոխման համար բժշկական կենտրոնի ադմինիստրատիվ մասնաշենքի տարածքային պայմանների բարելավման նպատակով Արարատի մարզպետարանին հատկացրեց 25 միլիոն դրամ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ներկայում ավարտված են բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի նախագծման աշխատանքները, որից հետո մեկնարկելու է շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը: […]

Հիվանդները պետք է ստանան որակյալ դեղեր. Արմեն Մուրադյան

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մի խումբ անձանց և նրանց հարազատների բարձրացրած զիպրեքսա հոգեմետ դեղով անվճար ապահովելու մասին հարցը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այս անգամ  քննարկվեց շահառուների, ինչպես նաև առաջատար հոգեբույժների, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Տեղեկացվեց, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին և նրանց հարազատներին մտահոգող հարցը  քննարկվել է մասնագետների հետ։ […]

Անվասայլակներ կտամադրվեն մայրաքաղաքի դպրոցներին ու մանկապարտեզներին

Վորլդ Վիժն Հայաստանը և Երևանի քաղաքապետարանը շարունակում են ներառական կրթության խթանմանն ուղղված համագործակցությունը, որի շրջանակներում մարտի 17-18-ին մայրաքաղաքի 94 դպրոցներին և 11 մանկապարտեզներին տրամադրվելու է 135 անվասայլակ: Մայրաքաղաքի ոչ բոլոր դպրոցներն են լիարժեք պատրաստ ներառական կրթության տրամադրմանը: Երևանի քաղաքապետարանր և Վորլդ Վիժն Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ իրականացվող համատեղ ծրագրով աջակցում են դպրոցներին և առաջին անգամ […]

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի տեղեկացմամբ հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, որի արդյունքում մինչև մարտի վերջ օդի ջերմաստիճանը մարտի կնվազի:Եղանակի նման փոփոխությունները կարող են պատճառ դառնալ մրսածության գործոնով պայմանավորված սուր շնչառական վարակների աշխուժացման: Սուր շնչառական վարակների հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ հանապետությունը դեռևս գտնվում է […]

Զգուշացեք աղիքային վարակներից

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով: Միևնույն ժամանակ, աղիքային վարակներին բնորոշ է սեզոնայնությունը: Հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում՝ հիմնականում գարնան և ամռան ամիսներին, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար: Գարնանը, երբ ձնհալի և անձրևների հետևանքով գետերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված