24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը մարզերում ավելի բարձր է. բժիշկ- համաճարակաբան

Այսօր «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը, կանխարգելման ու իրազեկման աշխատանքները Գեղարքունիքի մարզում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի բժիշկ- համաճարակաբան Վարդան Արզաքանյանը հայտնել, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների թվով առաջին տեղում է Շիրակի մարզը, ապա Լոռին,  հետո` Գեղարքունիքը:

«Երևանը զիջել է այս առումով Հայաստանի մարզերին, իսկ ինչու այդ մարզերում, նման հարց կառաջանա, դա աշխատանքային միգրացիան է, որն ուղղված է ՌԴ, որտեղ այս հիվանդությունները տարածվածության տեսակետից մոտ 4 -4,5 անգամ շատ են»,- հայտնել է Վ. Արզաքանյանը եւ հավելել, որ սա ոչ միայն ենթադրություն է, այլև վիճակագրություն. «Գեղարքունիքի մարզում,  այս պահին գրանցված է 168 ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր հիվանդ»:

Քննարիկմանը նաեւ բանախոսները հիշեցրել են, որ ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է 1988 թվականին և մինչև այս տարվա փետրվարի 29-ը ՄԻԱՎ-ՁԻԱՀ ախտորոշում է ստացել 22 79 ՀՀ քաղաքացի, նրանց մեջ հիմնական սեռը՝ արական` 69 տոկոս, 25-39 տարեկան տարիքային խմբի, իսկ փոխանցման հիմնական ուղին հետերոսեքսուալ ուղին է. կին-տղամարդ սեռական հարաբերություններ՝ 65 տոկոս:

Երկրորդ տեղում է թմրանյութի ներերակային սրսկման ուղին է:

«Ունենք 42 դեպք երեխաների շրջանում, մեր հիվանդներից  510-ն արդեն մահացել են, սա ախտորոշված դեպքերն են, կա մեկ այլ՝  հաշվարկայի թիվ, որն ավելի իրական պատկերն է ցույց տալիս՝ ՀՀ-ում ապրում է մոտ 3800 ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակակիր: Այսինքն՝ նրանց կեսից ավելին ախտորոշված չեն»,-ասել է բժիշկ- համաճարակաբան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ