03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հանդիպում երիտասարդների հետ

«Առաջնորդության դպրոցի» հրավերով տարբեր հիմնահարցերի անդրադարձ կատարվեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի դասախոսության ժամանակ:

Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց առաջնորդության մասին իր տեսակետները:

Քննարկման առանցքում էր նաև արդյունավետ առաջնորդությունը դժվարին իրավիճակներում:

«Իրական առաջնորդը մարտահրավերը տեսնողն է. հույս և վստահություն ներշնչելով` պատասխանատվություն է կրում իր երաշխավորած հաղթանակի համար»,- նշեց Արմեն Մուրադյանը:

Նա անդրադարձավ առաջնորդության հասնելու համար անհրաժեշտ ներուժի և շարժառիթների առկայությանը, դրանց ապահովման կարևորությանը: Առաջնորդությունն իր գնահատմամբ` ենթադրում է առաջին հերթին հսկայական պատասխանատվության  և նախաձեռնողականության բարձր զգացում:

Նախարարը դպրոցի սաների առաջարկով  կիսվեց նաև անձնական փորձով: Խոսեց բժշկության մեջ, բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում, վիրահատության ժամանակ առաջնորդելու կարողության մասին:

«Յուրաքանչյուր առաջնորդ մեծ ուժ  է ստանում իր հայրենիքում»,- ընդգծեց նախարարը` կարևորելով հայրենիքի հետ մշտական կապը, տարբեր ոլորտների զարգացման ապահովումը:

Պատասխանելով  դպրոցի սաների հարցերին` Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև հանրային առողջությանը,  առողջապահական մարտահրավերներին, դրանց  արդյունավետ լուծման ուղիների մշակմանը, բուժաշխատողների պաշտպանվածության հարցին, ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը:

Ամփոփելով  հանդիպումը` նա  հորդորեց երիտասարդներին մշտապես պատրաստ լինել փորձություններին, և հիշել որ պատասխանատվությունը  և նախաձեռնողականությունը համաչափ պետք է լինեն ցանկացած իրավիճակում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ