08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ անդամ-պետություններից ռուս կանանց շրջանում է մեծ թմրամոլության մակարդակը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից այսօր Երևանում անցկացվեց ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող 4-րդ խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մենք հասկանում ենք, որ կա թմրամոլության բավական բարձր տոկոս, ուստի, տեսնում ենք, որ ուժային կառույցների հետ համատեղ խնդրի դեմ պայքարելու հեռանկար կա»,- իր բացման խոսքում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ […]

Դեղորայք և բժշկական սարքավորումներ են տրամադրվել Արցախի ՊԲ-ին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական կարիքների բավարարմանը միտված բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել Երուսաղեմի միացյալ հանձնախմբի անդամները, ովքեր, կենտրոնացնելով տեղի հայ համայնքի ներուժը, պաշտպանության բանակի համար ձեռք են բերել դեղորայք և բժշկական սարքավորումներ, զինծառայողների համար նախատեսված անհատական դեղատուփեր: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Մայիսի 27-ին միացյալ հանձնախմբի ներկայացուցիչներին ընդունել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ […]

Մինչև տարեվերջ ուռուցքաբանական կենտրոնը կբացվի. Վահան Պողոսյան

Մեր երկրում պետպատվերով սրտի վիրահատություն անցկացվում է 12 հիվանդանոցում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը: Նա  ընդգծեց՝  պետպատվերով սրտի վիրահատություններ կատարվում  է  նաև Գյումրիում: «Նախորդ տարի 1400 քաղաքացի օգտվել է պետպատվերով սրտի վիրահատությունից»,- ներկայացրեց նախարարը: ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հարց ուրղղեց՝  փորձելով հասկանալ՝ ի վերջո, Հայաստանում ե՞րբ կբացվի ուռուցքաբանության կենտրոնը:  «Մարդիկ տուն-տեղ […]

Ինչու՞ են քաղաքացիները բողոքում պետպատվերով բուժում ստանալուց

ՀՀ ԱԺ  Առողջապահության մայրության եւ մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  քննարկվում էր ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը առողջապահության նախարարության մասով: ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին  ասաց՝ տարիներ շարունակ քաղաքացիները բողոքում են  պետական պատվերով բուժում ստանալու հետ կապված բարդություններից: «Հիվանդներին տարբեր պատճառաբանություններով մերժում են սպասարկել, […]

Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Երևանի Բաշինջաղյան փողոցում այսօրգիշերն արձանագրված դեպքի կապակցությամբ տեղեկացնում ենք, որքաղաքացին այրվածքներով1 անց 10 ընդունվել է ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:Տղամարդու մոտ ախտորոշվել է «սուբտոտալ այրվածք բոցով»` III-IV աստիճանի: Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Առկա են մարմնի 92% և շնչուղիների 20% այրվածքներ, գտնվում է ծայրահեղ ծանր այրվածքային շոկի մեջ:

Անվավեր են ճանաչվել

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու Վրացական Ավերսի-Ռացիոնալ  ընկերության գրության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում. Վրաստանի  «Նեոստիմ, բետա-ֆենիլ-գամմա-ամինոկարագաթթվի հիդրոլքորիդ, դեղահատեր, 250մգ, բլիստերում (20/2×10/)» «Ադապտոլ-Ավերսի, 2.4.6.8-տետրամեթիլ-2.4.6.8-տետրաազաբիցիկլո (3.3.0) օկտանդիոն-3.7, դեղահատեր, 300մգ, բլիստերում (20/2×10/)», «Ադապտոլ-Ավերսի, 2.4.6.8-տետրամեթիլ-2.4.6.8-տետրաազաբիցիկլո (3.3.0) օկտանդիոն-3.7, դեղահատեր, 500մգ, բլիստերում (20/2×10/)»: […]

Առողջապահության նախարարը՝ պաշտոնը թողնելուց հետո. Իրատես դե ֆակտո

-Պարոն Մուրադյան« հետաքրքիր է` Դուք հոգևո՞ր մարդ եք, բժիշկները, բացի Հիպոկրատից, այլ մեկի հավատո՞ւմ են: -Ի՞նչ է նշանակում ՙհոգևոր մարդ: -Դե, հավատացյալ, աղոթող, կարդացող, որոնող, դուռը թակող և այդպես շարունակ: -Կարծում եմ` դա խիստ անձնական հարց է` ամեն մարդ իր համար է հավատում, իր ներքին սենյակում« և պետք չէ այդ մասին առանձնապես բարձրաձայնել: -Չեմ կարծում, որ չհասկացաք հարցի ներքին իմաստը: -Իհարկե, […]

Գոյություն ունեն դեղեր, որոնք կարող են գենոտիպը վերացնել.մասնագետ/վիդեո/

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի Իրավաբանական անձանց միության դեղագործակալության դեպարտամենտի ղեկավար Գայանե Խաչվանքյանն այսօր «Հենարան» ակումբում հրավիրված  ասուլիսի  ժամանակ անդրադարձավ Դեղերի մասին օրենքին: Բանախոսը նշեց, որ  գոյություն ունեն դեղեր, որոնք կարող են գենոտիպը վերացնել: Դեղերի մասին օրենքն, ըստ նրա, այս հարցում օգտակար կլինի: «Կեղծում են այն դեղերը, որոնք ավելի թանկ են և խիստ անհրաժեշտ են: Ընդգրկվելով […]

Որպեսզի սրտի արատով ծնված որդիս չհանձնվի ու շարունակի ապրել

Խնդրում եմ՝ օգնեք, որպեսզի սրտի արատով ծնված որդիս՝ Նարեկ Սարգսյանը, չհանձնվի ու շարունակի ապրել: Կյանքի 11 տարիների ընթացքում, երեք անգամ սրտի վիրահատություն տարած փոքրիկիս մեկ երիկամը հեռացված է, մյուսն էլ՝ չի գործում: Մեկ ամիս է ինչ որդիս դպրոց չի գնում, ընկերների հետ չի շփվում, որովհետև «Արաբկիր» բժշկական կենտրոնում անվճար դիալիզ է ստանում: Կյանքի համար ենթագիտակցաբար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի