14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչու՞ են քաղաքացիները բողոքում պետպատվերով բուժում ստանալուց

ՀՀ ԱԺ  Առողջապահության մայրության եւ մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  քննարկվում էր ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը առողջապահության նախարարության մասով:

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին  ասաց՝ տարիներ շարունակ քաղաքացիները բողոքում են  պետական պատվերով բուժում ստանալու հետ կապված բարդություններից:

«Հիվանդներին տարբեր պատճառաբանություններով մերժում են սպասարկել, հետաձգում են ժամկետը, ասում են՝ գնա, եկող տարի կգաս եւ այլն: Հասկանալի է, որ սղության պայմաններում մի գուցե դա օրինաչափ է, այնուամենայնիվ կազմակերպչական իմաստով ինչ-որ քայլեր պետք է ձեռք արվեն, որպեսզի այսպիսի բաներ հնարավորինս քիչ լինեն»,- ասաց Մանվել Բադեյանը:

Վահան Պողոսյանն ասաց, որ նախարարությունը պետպատվեր իրականացնող բուժհիմնաերկների հետ կնքում է պայամանագրեր, որտեղ  հստակորեն նշված  է՝  որ հիվանդներին է վերաբերում այն:

«Եթե բուժհիմնարկն ունի համապատասխան բյուջե, ամեն ամիս պետք է կատարի այդ բյուջեի ամսական համամասնությունը: Եթե այդ համամասնությունը վերաջանում է, բնականաբար պետք է հիվանդին հերթագրի»- ասաց փոխնախարարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ