Թեյն ու կաթն անհամատեղելի են
Թեյն ու կաթն օգտակար են և առողջարար միայն այն դեպքում, եթե նրանք առանձին օգտագործվեն: Թեյի մեջ այնպիսի նյութեր կան, որոնք օգնում են նվազեցնել աղիներում ճարպի կուտակումը, ինչպես նաև նվազեցնում են խոլեստերինի պարունակությունը արյան մեջ: Սակայն սպիտակուցները, որոնք կան կովի կաթի մեջ, չեզոքացնում են թեյի մեջ պարունակվող այդ նյութերը,- զգուշացնում են թեյի ուսումնասիրության հնդկական միության անդամները: […]





































