10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԳԻՏԵՔ ՈՐ …

Ինչու են Ֆրանսիայում Ամանորին շնորհավորում գինու տակառին

Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին, Եվրոպայի շատ երկրներում նշվում է Սուրբ Սիլվեստրի օրը: Ըստ լեգենդի՝ 314 թ. Հռոմի պապ Սիլվեստր I-ը կարողացել է որսալ մի հրեշի: Եվ ըստ լեգենդի՝ այդ հրեշը 1000 թ. պետք է կրկին դուրս գար և ոչնչացներ գոյություն ունեցող աշխարհը: Սակայն, իրականում, նման բան տեղի չունեցավ: Սուրբ Սիլվեստրը մահացել է հենց Նոր տարվա […]

Ո՞վ է մտցրել ամանորյա արձակուրդների սովորույթը

Մինչեւ 1492 թվականը Ռուսաստանում Նոր տարին, ինչպես հին հռոմեացիների մոտ, մարտի 1-ին էր գալիս։ Հետո այն տեղափոխեցին սեպտեմբեր՝ դա հարմար էր ու տրամաբանական, դու աշխատել ես, բերք հավաքել, տոնելու բան կա եւ կարեւորը՝ տոնելու համար մթերք կա։ Բայց ռուս թագավոր Պետրոս Առաջինը հրաման արձակեց Նոր տարին տոնել հունվարի 1-ին։ Այդ հրամանը բոլորին փոխանցվեց, որ ոչ […]

Այրվող տակառներ՝ փողոցում․ ամանորյա ավանդույթները Շոտլանդիայում

Ամանորի գիշերը Շոտլանդիայի փողոցներում պետք է շատ զգույշ լինել, քանի որ սա տարվա մեջ միակ գիշերն է, երբ փողոցներով այրվող տակառներ են գլորում՝ սա խորհրդանշում է անցնող տարին։ Իսկ շոտլանդական Սթոունհեվեն քաղաքում Նոր տարվա գիշերը մարդիկ փողոցներում քայլում են՝ հսկայական այրվող գնդերը գլխավերեւում պտտելով՝ այն խորհրդանշում է արեւը, որը կմաքրի գալիք տարին։ Եվս մեկ հետաքրքիր […]

Ջուր են շփում պատուհաններից․ ինչպես են Ամանորը տոնում Կուբայում

Ամանորը, ինչպես մնացած բոլոր տոները, Կուբան նշում է չափազանց ուրախ։ Նոր տարվա գալուստից առաջ կուբացիները ջրով են լցնում բոլոր սափորները, դույլերը, թասերն ու ամանները եւ երբ ժամացույցի սլաքը կանգնում է 12-ի վրա, ջուրը դուրս են շփում պատուհաններից։ Դա նշանակում է, որ հին տարին հեռանում է եւ նրան մաղթում են ջրի պես մաքուր ճանապարհ։ Բացի այդ, […]

Դեղին կոպեկներ ու կանաչ մոմեր․ ավանդույթներ՝ ամանորյա տոնական սեղանի հետ կապված

Անհնար է պատկերացնել Ամանորը՝ առանց ամանորյա ճոխ սեղանի։ Ընդ որում՝ Ամանորի կապակցությամբ առատ ու ճոխ սեղան զարդարելը ընդունված է բոլոր երկրներում։ Հետաքրքիր է իմանալ, թե որտեղից է առաջացել ամանորյա սեղան պատրաստելու ավանդույթը եւ ընդհանրապես՝ ինչ սովորույթներ կան՝ կապված դրա հետ։ Հին ռուսական ավանդույթի համաձայն՝ ամանորյա սեղանին պարտադիր պետք է 12 տարբեր տեսակի ուտեստ լինի, որպեսզի […]

Ինչ են մատուցում ամանորյա սեղանին աշխարհի տարբեր երկրներում /ֆոտոշարք/

Աշխարհի բազմաթիվ երկրներում ընդունված է Ամանորը տոնել ճոխ սեղանի շուրջ։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատուկ ուտեստը՝ հատուկ ամանորյա սեղանի համար նախատեսված։   Անգլիա  Անգլիայում ոչ մի ամանորյա տոն չի կարող տեղի ունենալ առանց ավանդական պլումպուդինգի։ Այն բաղկացած է խոզի ճարպից հացի փշուրներից, ալյուրից, չամիչից, ձվից ու քաղցրավենիքից։ Սեղանին դնելուց առաջ դրա վրա ռոմ են լցնում […]

Ինչ է պետք հաշվի առնել՝ ամանորյա քաղցր նվեր ընտրելիս

Տոնական օրերի նախաշեմին ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել մի քանի կանոնների փոքրիկներին ամանորյա անվտանգ և որակյալ քաղցր նվեր ձեռք բերելու համար: Ամանորյա քաղցր նվերներն անհրաժեշտ է գնել կազմակերպված առևտրի կետերից: Գնելիս ուշադրություն դարձնել մակնշման վրա, որտեղ արտադրողի կամ փաթեթավորողի կողմից պետք է նշված լինի նվերի պարունակությունը (դրա կազմի մեջ մտնող հրուշակեղենի տեսականին՝ նշելով […]

Նոր տարվա առաջին վայրկյաններին պետք է ծիծաղել․ ինչպես են Ամանորը դիմավորում Ճապոնիայում

Ճապոնացի երեխաները Նոր տարին դիմավորում են նոր հագուստով։ Համարվում է, որ դա առողջություն ու հաջողություն կբերի։ Ամանորյա գիշերը ճապոնացի փոքրիկները բարձի տակ են դնում այն առագաստանավի նկարը, որով լողում են հեքիաթային յոթ հրաշագործները՝ երջանկության յոթ հովանավորները։ Սառցե պալատներն ու ամրոցները, հեքիաթային հերոսների ձնե վիթխարի արձանները Ամանորին զարդարում են Ճապոնիայի հյուսիսային քաղաքները։ Զանգի 108 ղողանջները ավետում […]

8 քաղաք, որտեղ կարելի է հեքիաթային Ամանոր անցկացնել /ֆոտո/

Զբոսաշրջային Belive հանդեսը պատմել է, թե որոնք են այն 8 քաղաքները, որտեղ կարելի է հեքիաթային Ամանոր նշել։ Նյու-Յորք Նյու-Յորքի փողոցներում Ամանորին հեքիաթային մթնոլորտ է։ Ամերիկացիները գեղեցիկ զարդարում են տներն ու փողոցները, ամենուր Սանտայի ու եղնիկների արձաններ են, լույսեր, երաժշտություն։     Պրահա Չեխիայի մայրաքաղաքում Ամանորին շատ գեղեցիկ է։ Այստեղ էլ, ինչպես ԱՄՆ-ում, ավելի կարեւոր՝ ընտանեկան տոն […]

108 ղողանջ․ ինչպես են Ամանորը դիմավորում Ճապոնիայում

Ամանորին Ճապոնիայում չեն դադարում ղողանջել զանգերը, ավելի կոնկրետ՝ դրանք ղողանջում են 108 անգամ։ Այդ ղողանջները ներկայացնում են մարդկային մեղքերն ու թուլությունները՝ թեթեւամտություն, հիմարություն, ահագություն, նախանձ, չարություն եւ այլն։  Ճապոնիայում առավել, քան որեւէ երկրում հավատում են հորոսկոպներին, եւ Ամանորի կապակցությամբ միմյանց տարվա սիմվոլի պատկերով նվերներ են տալիս։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի