Երեւանը՝ Եվրոպայի հնագույն քաղաք․ The Telegraph
 
                        Բրիտանական «The Telegraph»-ը Հայաստանի մայրաքաղաք Երեւանն ընդգրկել է Եվրոպայի 16 հնագույն քաղաքների ցանկում։ Հանդեսը նշում է, որ եթե այլ հնագույն քաղաքները հասանելի չեն զբոսաշրջիկներին, ապա Եվրոպայի հնագույն քաղաքները, այդ թվում՝ Երեւանը, բավական հասանելի են։ «Երեւանը բազմաթիվ փորձություններ ու պատերազմներ է տեսել։ Այսօր Հայաստանի մայրաքաղաքը ահռելի թվով թանգարանների տուն է»,- գրում է «The Telegraph»-ը։
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































