«Կարծում եմ ժամանակն է ` Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարի 2020թ.-ին հանրաքվեի չեղարկման մասին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճապոնիայի վարչապետ Աբեի առաջարկով Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը որոշեց հետաձգել Տոկիո-2020 օլիմպիական խաղերի անցկացումը: Կարծում եմ ժամանակն է ` Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարի 2020թ.-ին հանրաքվեի չեղարկման մասին: Քաղաքացիների առողջությունը վեր է ամեն ինչից, այդ թվում ներքաղաքական շահերից. առողջ եղեք»: