22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մոսկվան նույն մարդկանց միջոցով շարունակում է հասկացնել Հայաստանի ազգադավ քաղաքական «շլանգին», որ նա անընդունելի է ՌԴ-ի համար. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էում գրել է.

«Նիկոլը՝ քաղաքական “շլանգ” Հայաստանի վարչապետի աթոռին բազմած ազգադավն ամեն ինչ անում է իր իշխանությունը պահպանելու նպատակով…

2,5 տարի ղեկավարելով Հայաստանի կառավարությունը` Նիկոլը երկիրը հասցրեց աղետալի վիճակի, որի պատճառներից մեկը “թավշյա” իշխանության սխալ արտաքին քաղաքականությունն էր ու հատկապես ՌԴ-ի հետ սրված հարաբերությունները…

Այս 2,5 տարվա մեջ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը բազմիցս է տարբեր մեսիջների միջոցով հասկացրել Հայաստանի վարչապետին, որ դժգոհ է պաշտոնական Երևանի որոշ քայլերից և սկզբնական շրջանում Կրեմլի “բարձրախոս” համարվող տարբեր ռուսաստանյան քաղաքական, հասարակական գործիչների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջոցով բավական մեղմ ակնարկում էր Նիկոլին, որ փոխի իր քաղաքականությունը և վերաբերմունքն այդ հարցերի նկատմամբ… Սակայն “դուխով” Նիկոլը ցույց էր տալիս, որ չի հասկանում Մոսկվայի մեսիջային դիվանագիտությունը՝ իրեն դնելով “շլանգի” տեղ և Կրեմլին ավելի զայրացնելու նպատակով էլ ավելի ցինիկ և լկտի քայլերի էր դիմում՝ կանխավ գիտենալով, որ ՌԴ-ին դրանք դուր չեն գա…

Մոսկվան Նիկոլի ցինիկություններին սկսեց ավելի կոշտ պատասխանել ու, որպես “բարձրախոս”, սկսեց օգտվել ՌԴ-ում քաղաքական և լրատվական դաշտում բավականին ճանաչված հայերից…

Նախ, սույն թվականի ապրիլի 22-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար, ազգությամբ հայ Սերգեյ Լավրովը բացահայտեց, որ Նիկոլն Արցախյան բանակցությունների շուրջ բանակցում է “5+2” տարբերակի շուրջ, որը Հայաստանի գործող իշխանությունները մինչ այդ հերքում էին, իսկ հետո էլ գործի անցան հայտնի լրագրողներ և վերլուծաբաններ Սիմոնյանը, Քյոսայանը, Սոլովյովը, Սկաբեևան, Շահնազարովը, Բաբայանը, Բաղդասարովը, Կուրղինյանը, Զատուլինը, և այլք, ովքեր սկսեցին շատ խիստ քննադատել Նիկոլի “սորոսական” իշխանությունը և նրա կառավարության հակառուսական քաղաքականությունը… Դրան ի պատասխան` հայաստանյան իշխանությունները Նիկոլին քննադատող վերը նշված մարդկանց դեմ սկեցին օգտագործել ֆեյքաբուծարանի խուլիգաններին, ինչպես նաև Նիկոլին օգնության հասան նրան սատարողները և իրենց կուռքին քննդատողներին հայհոյող ժեխը… Գործը հասել էր նրան, որ անմեղսունակ նիկոլապաշտ զանգվածն ինչ-որ կայքով ձայներ էին հավաքագրում՝ չզարմանաք, Մարգարիտա Սիմոնյանի ազգանունը փոխելու պահանջով… Հիմա էլ, երբ Նիկոլի կողմից թուրքերին տանուլ տված պատերազմն ավարտվել է Հայաստանի կապիտուլյացիայով, ռուսաստանյան հեռուստաընկերություններով հեռարձակվող տարբեր հաղորդումներում շարունակվում է Նիկոլին խիստ քննադատող քաղաքականությունը, որը կրկին չի “նկատվում” Հայաստանի իշխանությունների կողմից… Սակայն “շլանգ” Նիկոլը կրկին ցույց է տալիս, որ իբրև թե ոչինչ չի հասկանում…

Իրականում, Նիկոլի նման ազգադավը, պարզվում է` շատ լավ գիտի ինչ բան է “մեսիջային” դիվանագիտությունը… Ուրեմն սա 2017 թ-ի դեկտեմբերի 5-ին “Կենտրոն” հեռուստաընկերության “Ուրվագիծ” հաղորդմանը հարցազրույց տալուց անդրադարձել էր ռուսաստանցի ինչ-որ լրագրողի, որն իր հոդվածում Հայաստանն անվանել էր Ռուսաստանի “սիրուհի”… Հաղորդավար Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, որ դա ընդամենը ինչ-որ լրագրողի կարծիք էր, Նիկոլը հակադարձեց.”Եթե դուք հետևում եք ռուսական եթերին, ապա կհասկանաք, որ մի լրագրող չի կարող դուրս գալ և որևէ բան ասել…”:

Այսինքն` Նիկոլը լավ էլ պատկերացնում է, թե ինչ է իրենից ներկայացնում ռուսաստանյան հեռուստաեթերը… Հետաքրքիր է, իսկ Մարգարիտա Սիմոնյանի, Սեմյոն Բաղդասարովի, Վլադիմիր Սոլովյովի, Սերգեյ Կուրղինյանի, Ռոման Բաբայանի և այլոց կարծիքներն իր մասին պատահակա՞ն են… Իհարկե՝ Ո՛Չ… Նրանք արտահայտում են հենց ՌԴ նախագահ Պուտինի կարծիքն իր մասին, որը նա մինչև հիմա անտեսել է՝ իրեն դնելով “շլանգի” տեղ՝ մտածելով, որ ամեն ինչ կուլ է տալու… Հիմա Մոսկվան այդ նույն մարդկանց միջոցով շարունակում է հասկացնել Հայաստանի ազգադավ քաղաքական “շլանգին”, որ նա անընդունելի է ՌԴ-ի համար և հիմա էլ արդեն, բացի Սոլովյովից, НТВ հեռուստաալիքի “Своя правда” թոք-շոուի հեղինակ և վարող Ռոման Բաբայանի միջոցով է պատին դեմ տալիս…

Հ.Գ. Երբեք չեմ մոռանա, երբ ԵԱՏՄ-ի գագաթաժողովի շրջանակներում Երևան ժամանած ՌԴ նախագահին Նիկոլը չդիմավորեց, բայց չգիտես ինչու՛ երկու անգամ ճանապարհեց…
՛

Բայց միևնույն է “պադոշ” ու “շլանգ” Նիկոլը դրանից բացարձակ վատ չզգաց…»:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ