Շտապել են շնորհավորել Ալիեւին /տեսանյութ/
Վաղն, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար, «Առաջին» ալիքի եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ վաղը վերջնական պարզ կլինի: Նրա խոսքով՝ Ալիևը շտապել է հայտարարելով, որ Շուշին ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ է: «Հիմա կողմերից ոչ ոք վերահսկողություն չունի», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը գրում է. «Այս թեմայով սիրով կլռեի, որովհետև մի կողմում կանգնած է կին, որին շատ հարգում եմ և միշտ իր ծրագրերով ոգևորվել եմ ու որպես օրինակ ներկայացրել, մյուս կողմում կանգնած է մեկ այլ կին, ով փորձում է ինչ -որ բան անել, և քանի որ հանրային դեմք է, վերջին տարիներին […]
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի Կանայք հանուն խաղաղության արշավը ինչ-որ կանանց կողմից արժանացա սուր քննադատության։ «Խաղաղություն եք մուրում։ Մենք խաղաղություն մուրացող ազգ չենք, մենք կռվող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պետք լինի ինքն էլ զենք կվերցնի ձեռքը»,-ասում էին նրանք։ Ինձ մեղադրում էին թուլության մեջ, համառորեն չնկատելու տալով […]
Վարչապետի հարգելի տիկին, պատերազմը թատրոն չէ՝ Ձեր էռատոյասիրությունն անհասկանալի է եւ վտանգավոր. պատմություն իմացող յուրաքանչյուր անձ գիտե, որ այդ թագուհին հանձնեց հայրենին ու փախավ Պարսկաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին հերոսաբար զոհվել է Արցախում։ Հիշեցնենք՝ այսօր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել էր, որ […]
«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանը Ֆեյսբուքի հանրագրում ասում է (հատված)․ Ավարտում ենք պատերազմի երկրորդ փուլը, այն բանից հետո, երբ տապալվեց բլիցկրիգը, բոլոր ուղղություններով իրավիճակի հանդեպ հուսալի վերահսկողություն ձեռքբերվեց՝ ներառյալ թիկունքում թշնամու դիվերսիոն հետախուզական խմբերի հանդեպ։ Այո, վերջիններս իներցիայով դեռևս փորձում են օպերատիվ խնդիրներ դնել, բայց, կարծում եմ, արդեն գիտակցել են, որ ի զորու են […]
Մինչ մենք «մտածում» ենք միջազգային կառույցներին, միջազգային իրավունքի օգնությանը ԴԻՄԵԼ – ՉԴԻՄԵԼՈՒ շուրջ, ադրբեջանցիները արդեն պրոադրբեջանական բանաձև մտցրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա։ Այս մասին նշել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Լավ, ինչքա՞ն պիտի ասենք, էլ ո՞նց պիտի ասենք, որ ինչքան դիվանագիտությունն ու իրավունքը ցածր ու անվստահ են խոսում, այդքան հրանոթներն են բարձր հնչում»,-հավելել […]
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս նկարը նրա մասին է, թե որքան է տականք սեղանի մոտ նստած նկարողը, որը, հաստատ, մասնակցում է զրույցին, լսում քննարկումները, հետո թաքուն նկարում, պահում մի ամիս ու հրապարակում՝ հեգնանքով անվանելով «Առաջնագծում»։ Սա դավաճանության, ալիևյան իբարհիմին հատուկ գործելաոճ է, տարածողները էլ իբրահիմներ են՝ թիկունքում […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմ է։ Հայտարարված է ռազմական դրություն, Հանրապետականը սառեցրել է ներքաղաքական օրակարգը, բայց այնուամենայնիվ որոշների մոտ մեծ է գայթակղությունը թեժացնելու ներքաղաքական օրակարգը, որի ժամանակը չէ այսօր։ Հասարակությունը սպասում է նոր պատերազմ ՝ նոր տարածքներ հայեցակարգի իրականացում եւ դիվանագիտական ճակատում խնդրի հայանպաստ լուծում։ Ինչպես ասում են […]
«Արծրուն, նախ բոլորովին հարմար ժամանակ չես ընտրել նման թեմայով հրապարակային քննարկումներ ծավալելու համար։ Երկրորդը՝ խորհուրդ եմ տալիս ուշադիր վերընթերցել ՀՀ ԶՈւ զարգացման և արդիականացման նախորդ ժամանակաշրջանների բոլոր ծրագրերը, որոնք իհարկե հուսով եմ չես հրապարակի։ Եվ վերջապես, հիմա մեր բոլորի ուշադրությունը միայն անխուսափելի հաղթանակն է, որից հետո կարծում եմ առիթներ կլինեն հետադարձ վերլուծություններ անելու համար»: Այսպես […]
























