27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

«Սրան իրոք թվում է, թե բոլորը էշ են». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սրան իրոք թվում է, թե բոլորը էշ են։

Այ սրիկա:
 
Մեր թողած բանակցային ժառանգության մեջ եղել է Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը, որոնք մատաղ արեցիր Ալիեւին, որ չկրակի ու դու իշխանությունդ ամրապնդես։
 
Անգամ տարեսկզբին քո հրապարակած ու մեզ վերագրվող բանակցային փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված էր, որ
Արցախը ունենալու է ոչնչով չսահմանափակված ինքնորոշման իրավունք՝ իր մեխանիզմով։
 
Մեր թողած ժառանգության մեջ Հայաստանը կոնստրուկտիվ էր, իսկ Ադրբեջանը՝ դեստրուկտիվ։
 
Մեր թողած ժառանգության մեջ մենք հող չէինք տալիս, իսկ Ալիեւին ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։
 
Մեր թողած ժառանգության մեջ չկար Շուշին, Հադրութը եւ այլ, քո կողմից հանձնված տարածքներ։
Մեր թողած ժառանգության մեջ չկար Թուրքիա»:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ