08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Անբարոյական ստերի շարանով սեփական դավաճանությունը քողարկել չի ստացվի. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է.
 
«Անբարոյական ստերի շարանով սեփական դավաճանությունը քողարկել չի ստացվի։
 
Դավադիր ստահա’կ։
 
Դու 2.5 տարվա մեջ այդպես էլ չհասկացար Արցախյան բանակցությունների իմաստը եւ էությունը։
Որովհետեւ, քո իսկ խոստովանությամբ, գերադասեցիր Ալիեւից տեղեկանալ դրանց մասին։
Որովհետեւ գեղցի շուստռի էիր ձեւանում դրսերում։
Որովհետեւ անհայրենիք ու տգետ ոչնչություն ես։
Որովհետեւ Շուշիում ուտել-խմելուց ու տռճիկ տալուց լավ էիր, իսկ Շուշին պաշտպանելուց՝ դավադիր իմպոտենտ։
 
Ինչպես արդեն ԱԳՆ-ից մի չափալախ կերար ցերեկը, որ Շուշին երբեք չի եղել բանակցային փաթեթի մաս, մի հերթական չափալախն էլ ես քեզ տամ հիմա։
Լպրծուն կենդանի։
 
2008-2018 թվականներին երբեք, լսու՞մ ես դու եւ քո ֆեյքային նախիրը, երբեք չի քննարկվել ադրբեջանական փախստականների վերադարձ Արցախի այն տարածք, որ պետք է ինքնորոշվեր եւ իր ազատ կամքով վերջնական կարգավիճակ ստանար։
 
ԱԳՆ-ից կարող եք հանգիստ ճշտել խոսքերիս ճշմարտացիությունը։
Անիծվի այն օրը, որ ծնվեցիր, այն օրը, որ միամիտ ժողովուրդս քեզ «փրկիչ» կարգեց, այն օրը, որ ստորագրեցիր ազգիս ամենամեծ խայտառակություններից մեկը։
 
Անբարոյական #Հողատու»:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ