Ես զարմանում եմ, որ դեռ զարմանում եք Նիկոլի իշխանության ապօրինություններից. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես զարմանում եմ, որ դեռ զարմանում եք Նիկոլի իշխանության ապօրինություններից: Ինչպես 37թ-ին պետք չէր զարմանալ բոլշևիկների ու եժովների նախաձեռնած բռնաճնշումներից, այնպես էլ այսօր սպասելի պետք է լինի նեոբոլշևիկների կողմից հետապնդումները: Իսկ զարմացեք, երբ այս իշխանությունը պետականամետ քայլ կատարի: Ինչպես եժովներն ու բերիաները հայտնվեցին պատմության աղբանոցում, […]





































