«Չկա Արցախ, չկա և Սյունիք: Չկա Սյունիք, չկա նաև Հայաստան». Արտակ Զաքարյան
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանն անելու է ամեն բան, որպեսզի Գորիս-Կապան ճանապարհի վրա վերահսկողություն ունենա և դա հնարավոր կլինի Դավիթ Բեկ-Առաջաձոր, ինչպես նաև Շուռնուխ համայնքների հատվածներում։ Դա նրանց պետք է, որպես ազդեցիկ լծակ, Նիկոլի հանձնած, Զանգելան-Մեղրի-Նախիջևան միջանցքի անխափան աշխատանքի համար։ Այսինքն, եթե մենք ինչ-ինչ հարցերում նրանց խոչընդոտենք Մեղրիում, կամ չհամաձայնվենք, նրանք էլ խոչընդոտելու են Գորիս-Կապան հաղորդակցությանը։
Այդպես, առաջին փուլում Սյունիքի կոմունիկացիաները թուրքերը վերցնում են աքցանի մեջ, իսկ հետագայում նաև հայկական սահմանամերձ գյուղերի տեղահանումով (բնակիչներին նեղելու տարբեր ձևեր կան) սեղմելու են Սյունիքի ռազմավարական նշանակության լեզվակը։
Նիկոլը՝ խոսելով Կուբաթլու-Զանգելան նոր լարվածության մասին, հենց դա ի նկատի ունի։ Ահա թե ինչի է նշանակում, իշխանություն չունեցող, անտեր երկիր։
Չկա Արցախ, չկա և Սյունիք։
Չկա Սյունիք, չկա նաև Հայաստան։
Ողջունե՛ք ձեր Նիկոլին, անողնաշար, անթասիբ հարկատուներ։ Եվ նա դեռ շարունակում է ազգությամբ հայ թիկնապահներ ունենալ։ Իսկ վաղը հայ ոստիկանները, նորից խոչընդոտելու են մեծ դավաճանության դեմ պայքարող հայորդիներին»։