07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հարց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անողնաշար պատգամավորներին. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանությա նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հարց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անողնաշար պատգամավորներին։
 
Սա ձեր երդման տեքստն է։ Ուշադիր կարդացեք, ու վերհիշեք, թե ի՞նչ երդում եք տվել։
 
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
 
Հիմա հարցը. եթե ձեր մեջ կա մեկը, ով կասի, թե երդման տեքստի ո՞ր մասին է հավատարիմ եղել, և ինչպե՞ս, անձամբ ես, այդ մեկին կհամարեմ նիկոլական հանգամանքների զոհ, և ո՛չ Հայրենիքի Դավաճան»։
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ